Ալբերտ Էլիս
Ալբերտ Էլիս (անգլ / From Wikipedia, the free encyclopedia
Ալբերտ Էլիս (անգլ.՝ Albert Ellis) (1913, սեպտեմբերի 27 – 2007, հուլիս 24) 1950-ականներից ի վեր մշակել և զարգացրել է ռացիոնալ-էմոտիվ վարքային թերապիան (Rational Emotive Behaviour Therapy - REBT)[4]։ Աարոն Բեկի հետ միասին համարվում է հոգեթերապիայում կոգնիտիվ-վարքային մոտեցման հիմնադիրը։
Արագ փաստեր Ալբերտ Էլիս Albert Ellis, Ծնվել է ...
Ալբերտ Էլիս Albert Ellis | |
---|---|
Ծնվել է | 1913 սեպտեմբերի 27 |
Ծննդավայր | Պիտսբուրգ, ԱՄՆ |
Մահացել է | հուլիսի 24, 2007(2007-07-24) (տարիքը 93) |
Մահվան վայր | Նյու Յորք, ԱՄՆ |
Գերեզման | Վուդլոն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | ամերիկացի |
Կրթություն | Կոլումբիայի համալսարան, Կոլումբիայի համալսարանի մանկավարժական քոլեջ, Նյու Յորքի քաղաքային համալսարան, Նյու Յորք քաղաքի քոլեջ և Բարուխի քոլեջ |
Մասնագիտություն | հոգեբան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | albertellis.info |
Փակել
Նա առաջիններից էր ով հոգեթերապիայում սկսեց կիրառել ինտեգրատիվ մոտեցում։ Բազմաթիվ մրցանակների դափնեկիր, ավելի քան 600 գիտական հոդվածների, գրքերի և լուսաբանումների հեղինակ, Ալբերտ Էլիսը 1982 թ. ԱՄՆ-ի և Կանադայի հոգեբանների մասնագիտական միության կողմից ճանաչվել է պատմության երեք ամենաազդեցիկ հոգեթերապևտներից մեկը (հարկ է նշել, որ եռյակի մյուս անդամներն են Կարլ Ռոջերսը և Զիգմունդ Ֆրոյդը)[5]։