From Wikipedia, the free encyclopedia
Ալբերտո Ալեսինա (իտալ.՝ Alberto Francesco Alesina, ապրիլի 29, 1957[1], Բրոնի, Պավիա, Լոմբարդիա, Իտալիա - մայիսի 23, 2020[2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), իտալացի տնտեսագետ, Հարվարդի համալսարանի պրոֆեսոր։ Ամերիկյան արվեստի և գիտությունների ակադեմիայի անդամ (2006)։
Ալբերտո Ալեսինա | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 29, 1957[1] Բրոնի, Պավիա, Լոմբարդիա, Իտալիա |
Մահացել է | մայիսի 23, 2020[2] (63 տարեկան) Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Հաստատություն(ներ) | Հարվարդի համալսարան և Քարնեգի Մելոն համալսարան |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Տնտեսաչափական ընկերություն[3] |
Ալմա մատեր | Հարվարդի համալսարան (1986) և Բոկոնիի համալսարան |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[4] |
Գիտական ղեկավար | Ջեֆրի Սաքս |
Եղել է գիտական ղեկավար | Սիլվան Թենեյրո[5], Ռոբերտա Գաթի[5], Ռոմեն Թոմաս Վացիարգ[5], Վարդգես Լևոն Լևոնյան[5], Անտոնիո Ռանխել[5], Ջոսե Տավարես[5], Ուգո Ա. Տրոյանո[5], Մարիանա Կոլաչելի[5] և Seth Stephens-Davidowitz? |
Պարգևներ | |
Alberto Alesina Վիքիպահեստում |
1981 թվականին Միլանի Բոկկոնի համալսարանում ստացել է տնտեսագիտության բակալավրի աստիճան։ Նա դարձել է Հարվարդի համալսարանի մագիստրոս (1985), այնուհետև ստացել է դոկտորի կոչում (1986)։
1988 թվականից դասավանդում է Հարվարդի համալսարանում։ 2003-2006 թվականներին՝ Հարվարդի համալսարանի տնտեսագիտության ամբիոնի դեկան։ Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյի ծրագրերի տնօրեն[7]։ Գիտական հետազոտությունների հիմնական ոլորտը քաղաքական տնտեսությունն է։
«Լիբերալիզմը ձախ գաղափար է» գրքում նա հերքում է կարծրատիպային գաղափարները սոցիալ-տնտեսական քաղաքականության վերաբերյալ՝ պնդելով, որ նրանք, ովքեր ոչ միայն խոսքերով, այլ իրականում հոգ են տանում աղքատների կարիքների մասին, պետք է պաշտպանեն մերիտոկրատիան, մրցակցությունը, ճկուն աշխատաշուկաները և կապիտալի շուկաները, հավասարակշռված բյուջեն և պետության հեռացումը տնտեսությունից[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.