Ալբերտ Առուշանյան (26 հուլիսի, 1971, Բաքու - 7 հունվարի, 1994, Հակոբ կամարի), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Վիքիպեդիայում կան հոդվածներ Առուշանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Ալբերտ Գրիգորիի Առուշանյան, 1971 հուլիսի 26 - հունվարի 7, 1994(1994-01-07) (տարիքը 22) ...
Ալբերտ Գրիգորիի Առուշանյան
1971 հուլիսի 26 - հունվարի 7, 1994(1994-01-07) (տարիքը 22)
ԾննդավայրԲաքու
Մահվան վայրԼՂՀ Հակոբ կամարի
Փակել

Կենսագրություն

Ալբերտ Առուշանյանը ծնվել է 1971 թվականի հուլիսի 26-ին Բաքու քաղաքում։ Չորս ամսական հասակում կորցրել է մորը։ Ընտանիքի հետ տեղափոխվել է Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղ, որտեղ ավարտելով գյուղի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը, ուսումը շարունակել է Ներքին Հոռաթաղի թիվ 120 պրոֆտեխուսումնարանում։ 1991 թվականին ծառայել է Խաչենի գումարտակում։ Մասնակցել է մի շարք մարտերի։ Զոհվել է 1994 թվականի հունվարի 7-ին Հակոբ Կամարի գյուղի համար մղված մարտում։ Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Առաջաձորի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.