From Wikipedia, the free encyclopedia
Ալբերտ Սեյբին (անգլ.՝ Albert Bruce Sabin, օգոստոսի 26, 1906[1][2][3][…], Բելոստոկ, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն[4] - մարտի 3, 1993[1][2][3][…], Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկացի բժիշկ-գիտնական, վիրուսաբան, պոլիոմիելիտի պատվաստանյութն ստեղծողը։
Ծնվել է | օգոստոսի 26, 1906[1][2][3][…] |
---|---|
Ծննդավայր | Բելոստոկ, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն[4] |
Մահացել է | մարտի 3, 1993[1][2][3][…] (86 տարեկան) |
Մահվան վայր | Վաշինգտոն, ԱՄՆ |
Մահվան պատճառ | Սրտային անբավարարություն |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Ռուսական կայսրություն |
Կրթություն | Նյու Յորքի համալսարան և Նյու Յորքի համալսարանի բժշկական ֆակուլտետ |
Մասնագիտություն | վիրուսաբան, համալսարանի դասախոս, գյուտարար, ախտաբան, իմունաբան, համաճարակաբան և բժիշկ |
Աշխատավայր | Հարավային Կարոլինայի համալսարան և Ցինցինատիի համալսարան |
Պաշտոն | նախագահ |
Անդամակցություն | Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Բելգիայի թագավորական բժշկական ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
Պարգևներ | |
Կայք | sabin.org |
ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ (1951)[10]։
Ծնվել է Բելոստոկում՝ Յակով Սապերսթայնի և Ցիլա Կրուգմանի հրեական ընտանիքում, որոնք 1921 թվականին գաղթել են ԱՄՆ։
Ավարտել է Նյու Ջերսիի միջնակարգ դպրոցը։ Դպրոցն ավարտելուց հետո Ալբերտի մեծահարուստ քեռին առաջարկել է վճարել ուսման ծախսերը՝ ատամնաբույժի մասնագիտությունը յուրացնելու պայմանով (նա պիտի շարունակեր ընտանեկան բիզնեսը)։
Տեղափոխվել է Նյու Յորք։ Ամերիկացի միկրոկենսաբան Պոլ դե Կրյուիի բեսթսելլեր «Մանրէների որսորդները» գրքով հետաքրքրվածությունը հանգեցրել է նրան, որ հակառակ իր քեռու պնդման, նա ընդունվել է Նյու Յորքի համալսարանի բժշկական դպրոց։
Ազգանունը փոխել է՝ դառնալով Սեյբին։
1931 թվականին ցույց է տվել, որ այդ ժամանակ մաշկի վրա արվող թեսթերը որևէ հիմնավորում չունեն։
Հիմնական բացահայտումներն արվել են Ցինցինատիի համալսարանի և Մանկական հոսպիտալի հետազոտական կենտրոնի հետ երկարամյա համագործակցության շնորհիվ։
Նախ հերքել է համընդհանուր ընդունված տեսակետն առ այն, որ պոլիմելիթի փոխանցումը լինում է օդակաթիլային եղանակով։ Ապացուցել է դրա աղիքային պատճառը։ Այուհետև կարողացել է ստանալ վարակի թույլ ձևերը, որոնք կարող էին երկարատև իմունիտետ առաջացնել։
1957 թվականին բերանային հակապոլիոմելիթային ատվաստումը հաջողությամբ անցել է փորձարկումը ԽՍՀՄ-ում, Չիլիում, Հոլանդիայում, Ճապոնիայում, ՄԵքսիկայում և Շվեդիայում։ Երեք տարի անց թույլտվություն է ստացվել այն օգտագործել ԱՄՆ-ում։
Չի արտոնագրել իր պատվաստանյութերը, այլ պարզապես փոխանցել է դրանք Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ չօգտագործելով միլիարդ դոլարներ աշխատելու հնարավորությունը։ Դրա շնորհիվ անգամ ամենաաղքատ երկրները կարողացել են արտադրել պատվաստանյութը նվազագույն ծախսերով։ 1960-ական թվականների սկզբից Սեյբենի պատվաստանյութը փրկել է միլիոնավոր երեխաների կյանք ամբողջ աշխարհում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.