Ալբուլա երկաթուղի
Ռետյան երկաթուղու հիմնական գիծը, որը կապում է Տուսիս, Ֆիլիսուր և Սանկտ Մորից քաղաքները Արևելյան Շվեյցարիայի Գրաուբյունդեն (Գրիզոնս) կանտոն / From Wikipedia, the free encyclopedia
Ալբուլա երկաթուղի (գերմ․՝ Albulabahn Albulabahn, իտալ․ Ferroviadell’Albula), միագիծ նեղուղի (1000 մմ) երկաթուղային գիծ, Ռետյան երկաթուղու (RhB) մաս Շվեյցարիայի Գրաուբյունդեն կանտոնում։ Հինտերայն օկրուգում այն Տուզիսը կապում է Էնգադինի Սանկտ Մորից հանգստավայրի հետ (ծովի մակարդակից 1774 մ բարձրության վրա)։
Ալբուլա երկաթուղի | |
---|---|
Տեսակ | երկաթգիծ |
Երկիր | Շվեյցարիա |
Սեփականատեր | Ռետյան երկաթուղի |
Կայք | rhb.ch/Home.1643.0.html?&L=3 |
Albula line Վիքիպահեստում |
Ալբուլա երկաթուղու շինարարությունը սկսվել է 1898 թվականի սեպտեմբերին։ Բացումը տեղի է ունեցել 1903 թվականի հուլիսի 1-ին, 1904 թվականի հուլիսի 10-ին երկարացվել է մինչև Սանկտ Մորից։ 55 կամուրջները և 39 թունելները այս 61,67 կմ երկարությամբ երկաթուղին դարձրել են աշխարհի ամենահիասքանչ նեղուղի երկաթուղիներից մեկը։ 2008 թվականի հուլիսի 7-ին Ալբուլա և Բերնինա երկաթուղիները (այն նույնպես համարվում է RhB-ի մաս) ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում՝ Ռետյան երկաթուղի անվանումով Ալբուլայի և Բերնինայի մշակութային լանդշաֆտում։ Ալբուլա երկաթուղու ամենահայտնի գնացքներն են Սառցադաշտային ճեպընթացը և Բերնինայի ճեպընթացը։