Ալեխանդրա Պիսարնիկ (իսպ.՝ Alejandra Pizarnik, ի ծնե՝ Ֆլորա Պիզարնիկ, ապրիլի 29, 1936(1936-04-29)[1][2][3][…], Ավելյանեդա, Բուենոս Այրես, Արգենտինա[4][2][5] - սեպտեմբերի 25, 1972(1972-09-25)[1][2][3][…], Բուենոս Այրես, Արգենտինա[4][5]), արգենտինացի բանաստեղծուհի, վիպասան, թարգմանչուհի։

Կենսագրություն

1934 թվականին Ռովնոյից Արգենտինա ներգաղթած հրեաներ Էլի Պիզարնիկի և Ռեյզլ Բրոմկերի կրտսեր դուստրն էր։ Սովորել է հրեական դպրոցում։ Դեռևս պատանեկան հասակից, վախենալով գիրանալ, սկսել է օգտագործել ամֆետամիններ, կորցրել քունը, տառապում էր կակազումով, կորյակների գոյությամբ և ասթմայով։ Սովորել է Բուենոս Այրեսի համալսարանի փիլիսոփայության և լրագրության ֆակուլտետում՝ ուսումը համատեղելով հայտնի նկարիչ Խուան Բատլե Պլանասի մոտ գեղանկարչության դասերի հետ։ Համալսարանում սկսել է ընթերցել Կիերկեգորին, Ջոյսին, Պրուստին, Բրետոնին, սյուրռեալիստներին, թարգմանել է Էլուարի բանաստեղծությունները։ 1954 թվականին, անձի երկվության սիմպտոմներ նկատելով, սկսել է այցելել հոգեվելուծաբան Լեոն Օստրովին։

Հերթական անգամ հոգեբուժարանից վերադառնալուց հետո ինքնասպանություն է գործել՝ ընդունելով սեկոնալի մահացու չափաբաժին։

Ստեղծագործական շրջան

Պիսարնիկի բանաստեղծությունները և լիրիկական արձակը, որոնք Լոթրեամոնի, Ռեմբոյի, Արտոյի փնտրտուքներից հասնում են համարյա ինքնաոչնչացման, որոնք տոգորված են մահվան մոտիվներով, սեփական «ես»-ում իր սոցիալական և սեռական դիմանկարը գտնելու անկատար հույով, մոռացության անդիմադրելի տենչով և չգոյությամբ։

1960—1964 թվականներին ապրել է Փարիզում, ծանոթացել Խուլիո Կորտասարի, որը ընկերացել և նամակագրական կապ է հաստատել Ալեխանդրայի հետ, նվիրել նրան մի քանի բանաստեղծություն, Օ. Պասի, Իտալո Կալվինոյի, Անդրե Պիեռ դե Մանդյագրի, Ռոժե Կայուի հետ։ 1960-ականներին հրատարակել է հոդվածներ Խուլիո Կորտասարի մասին, հարցազրույց վերցրել Բորխեսից, գրել Անրի Միշոյին, Արտոյին, Բրետոնի մասին։ Բուենոս Այրեսյում մտերիմ է եղել սյուրռեալիստների ակումբի անդամների հետ (Է. Մոլինա, Ա. Հիրրի, Օ. Օրոսկո, Ռ. Խուարրոս)։ Թարգմանել է Արտոյի, Անրի Միշոյի, Էմի Սեզարի, Իվ Բոնուֆի, Սալվատորե Կվազիմոդոյի բանաստեղծությունները, Մարգարետ Դյուրասի, Անդրե Պիեռ դե Մանդյագրի արձակը։

Հայտնություն

1966 թվականին ստացել է Բուենոս Այրեսի գրական մրցանակը պոեզիայի ասպարեզում։ Պիսարնիկի բանաստեղծությունները և արձակը թարգմանվել են անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, պորտուգալերեն, շվեդերեն, չեխերեն, սլովեներեն և այլ լեզուներով։ Ավելյանդայում, որտեղ անցել է նրա մանկությունը, տեղադրված է հուշարձան։

Պիսարնիկի հիշատակին է նվիրված Կրիստոֆ Կուրցմանի «Երաժշտական դժոխք» սկավառակը։

Ստեղծագործություններ

  • La tierra más ajena / Ամենաօտար երկիրը (1955),
  • La última inocencia / Վերջին մաքրությունը (1956,
  • Las aventuras perdidas / Անխոհեմ արկածներ (1958),
  • Arbol de Diana / Դիանայի ծառը (1962,
  • Los trabajos y las noches / Գործեր և գիշերներ (1965),
  • Extracción de la piedra de la locura / Հիմարության քարի առանձնացումը (1968,
  • Nombres y figuras / Անուններ և դեմքեր (1969),
  • El Infierno musical / Երաժշտական դժոխք (1971),
  • Los pequeños cantos / Լակոնիկ երգեր (1971),
  • La condesa sangrienta / Արյունոտ կոմսուհին (1971,
  • Zona prohibida / Արգելված գոտի (1982, հետմահու, հեղինակի նկարներով).

Ազատ հրատարակություններ

  • El deseo de la palabra. Barcelona: Ocnos, 1975 (ընտրյալ բանաստեղծություններ և արձակ).
  • Poemas. Buenos Aires: Centro Editor de América Latina, 1982.
  • Textos de Sombra y últimos poemas/ Olga Orozco y Ana Becciú, eds. Buenos Aires: Sudamericana, 1982.
  • Obras Completas. Buenos Aires: Corregidor, 1993 (բանաստեղծությունների լիակատար ժողովածուն և ընտրյալ արձակներ).
  • Correspondencia Pizarnik/ Ivonne Bordelois, ed. Buenos Aires: Editorial Planeta Argentina, 1998 (նամակներ).
  • Prosa completa. Barcelona: Lumen, 2002
  • Diarios. Barcelona: Lumen, 2003 (օրագրեր 2005, 2007 հրատարակություն).
  • From the Forbidden Garden: Letters to Antonio Beneyto. Lewisburg: Bucknell UP, 2004 (նամակներ).
  • Nueva correspondencia Pizarnik/ Ivonne Bordelois y Cristina Piña, eds. Monterrey: Universidad Autónoma de Nuevo León, Editorial Buró Blanco, Posdata Editores; Guadalajara: Imprenta Pandora, 2012 (նոր նամակներ)

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.