քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդրո Էդուարդո Ջամատեի Ֆալյա (իսպ.՝ Alejandro Eduardo Giammattei Falla, մարտի 9, 1956[2][3], Գվատեմալա Սիթի, Գվատեմալա), գվատեմալացի քաղաքական գործիչ, Գվատեմալայի նախագահ (2020 թվականից)։ Գվատեմալայի քրեակատարողական համակարգի տնօրեն (2006-2008), «Առաջ» կուսակցության գլխավոր քարտուղար։
Ալեխանդրո Ջամատեի | |
Կուսակցություն՝ | Vamos?, Fuerza?[1] և Social Action Centre? |
---|---|
Կրթություն՝ | Սան Կառլոս դե Գուատեմալա համալսարան և Q5975088? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | մարտի 9, 1956[2][3] (68 տարեկան) |
Ծննդավայր | Գվատեմալա Սիթի, Գվատեմալա |
Քաղաքացիություն | Իտալիա և Գվատեմալա |
Ամուսին | Rossana Caceres?[4] |
Զավակներ | Marcela Giammattei? |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Ալեքսանդրո Ջամատեին ծնվել է 1956 թվականի մարտի 9-ին Գվատեմալայի մայրաքաղաքում։ Սովորել է Գվատեմալայի մասնավոր ճեմարանում[7]։ 1980 թվականից բժշկություն է սովորել Սան Կառլոսի համալսարանում։
1982-1986 թվականներին աշխատել է որպես Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ փոխկապակցված ամերիկյան պետությունների կազմակերպությանը կից Համաամերիկյան առողջապահական կազմակերպության խորհրդատու։ 1986-1990 թվականներին ծառայել է Գվատեմալայի մունիցիպալ հրշեջ ծառայությունում, ինչպես նաև եղել Է Գվատեմալայի մունիցիպալիտետի քաղաքային հասարակական տրանսպորտի կազմակերպության տնօրենը։ 1990 թվականից հետո նշանակվել է քաղաքային ջրամատակարարման ընկերության գլխավոր տնօրեն։
Նա սկսեց իր քաղաքական կյանքը՝ մասնակցելով 1985, 1988 և 1990 թվականների ընտրությունների ընտրական գործունեությանը՝ որպես ընտրական գործընթացների գլխավոր համակարգող՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ:Ճանաչում է ստացել ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում՝ նախկին փոխնախագահ Արտուրո Էրբրյուգերի շնորհիվ։ 2000 թվականից աշխատել է որպես մի քանի ընկերությունների և մասնավոր ծառայությունների խորհրդատու, երբ նաև դարձել է մի քանի ձեռնարկությունների սեփականատեր[8]։
2006 թվականին նշանակվել է Գվատեմալայի քրեակատարողական համակարգի տնօրեն, որտեղ ծառայել է մինչև 2008 թվականը։ Պաշտոնը ստանձնելուց հետո նա ունեցել է մի քանի կոնֆլիկտներ և մեղադրանքներ, որոնց արդյունքում կարճ ժամանակով հայտնվել է բանտում[9]։
Չորս անգամ առաջադրվել է նախագահական ընտրություններում՝ 2007, 2011, 2015 և 2019 թվականներին[10][11]։ 2007 թվականի ընտրություններում նա Ազգային մեծ դաշինքի (GANA) թեկնածու էր, երբ զբաղեցրեց 3-րդ տեղը՝ ստանալով ձայների 17,23%-ը։ 2011 թվականի հաջորդ ընտրություններում նա Սոցիալական գործողությունների կենտրոն կուսակցության թեկնածուն էր, բայց մի շարք խնդիրների պատճառով ջախջախիչ պարտություն կրեց՝ հավաքելով ձայների ընդամենը 1,04%-ը, մինչդեռ կուսակցությունը կորցրեց իր բոլոր խորհրդարանական տեղերը։ 2015թվականի ընտրություններին մասնակցել է «Ուժ» կուսակցությունից և ստացել ձայների 6,53%-ը՝ ավարտելով 14 թեկնածուներից 4-ը։
2017 թվականին հիմնադրել է «Առաջ» կուսակցությունը, որից առաջադրվել է 2019 թվականի նախագահական ընտրություններում[12][13][14]։ Առաջին փուլից հետո ստացել է ձայների 13,95%-ը և դուրս եկել ընտրությունների 2-րդ փուլ։
2019 թվականի օգոստոսի 11-ին նա հաղթեց երկրորդ փուլում՝ 57,9% արդյունքով, նրա մրցակից Սոցիալ-դեմոկրատ Սանդրա Տորեսը ընդունեց պարտությունը[15]։
Ալեքսանդրո Ջամատեին ամուսնացել է Ռոզանա Կասերեսի հետ 1989 թվականի փետրվարի 11-ին, և նրանք ունեն երեք երեխա՝ Մարսելա, Էստեֆանո և Ալեքսանդրո Ջամատեիները[16]։ Ալեքսանդրոն և Ռոզաննան ամուսնալուծվել էին այն ժամանակ, երբ Ալեքսանդրոն սկսեց իր նախագահական քարոզարշավը 2019 թվականին[17]։ Ամուսնալուծության արդյունքում Մարսելան դարձել Է Գվատեմալայի առաջին տիկինը[18]։
Ալեքսանդրո Ջամատին մեջբերում է Մահաթմա Գանդիին՝ որպես աշխարհի իր ամենասիրված մարդը[19]։
Ջամատին տառապում է բազմակի սկլերոզով և հենակներ է օգտագործում քայլելու համար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.