Ալեկտո (դիցաբանություն)
From Wikipedia, the free encyclopedia
Ալեկտո (հին հունարեն՝ Ἀληκτώ, նաև Ἀλληκτώ՝ Անգութ, դաժան, անողոք), հին հունական դիցաբանության մեջ վրեժխնդրության աստվածուհին։ Ֆուրիա կամ Էրինիաներից մեկը՝ Էրեբոսի և Նիքսի աղջիկը (կամ «Գիշերի ամուրի դուստրը», Ծնվել է արյան կաթիլներից, որոնք թափվել են Ուրանոսին կրտելու ժամանակ)[1]։ Նրա քույրերն են Տիսիփոնեն և Մեգերան[2]։