Ալեն Ասպեկտ (ֆրանսերեն: ( ); ծնված՝ հունիսի 15, 1947[14]), ֆրանսիացի ֆիզիկոս, հայտնի քվանտային խճճվածության վերաբերյալ իր փորձարարական աշխատանքով[15][16][17][18]։
2022 թվականին Ասպեկտը, Ջոն Կլաուզերի և Անտոն Զեյլինգերի հետ համատեղ, արժանացել ֆիզիկայի Նոբելյան մրցանակի՝ «խճճված ֆոտոնների հետ փորձերի, Բելի անհավասարությունների խախտման հաստատման և նորարական քվանտային տեղեկատվության համար»[19]։
Ասպեկտն ավարտել է École Normale Supérieure de Cachan-ի (ENS Cachan, այսօր Փարիզ-Սակլայի համալսարանի մաս)։ Նա 1969 թվականին ավարտել է ֆիզիկայի մագիստրատուրան և 1971 թվականին ստացել՝ PhD աստիճանը Université d’Orsay-ի (հետագայում Փարիզ-Սուդի համալսարան) École supérieure d'optique (հետագայում հայտնի որպես Institut d'Optique Graduate School) կողմից։ Այնուհետ, նա երեք տարի դասավանդել է Կամերունում՝ այն ժամանակվա պարտադիր զինվորական ծառայության փոխարեն[20]։
1980-ականների սկզբին, երբ աշխատում էր իր դոկտորականի վրա (հաբիլիտացիոն թեզ)[21], նա պաշտպանել է իր գիտական աստիճանը 1983 թվականին Université Paris-Sud-ում (այսօր Փարիզ-Սակլայի համալսարանի մաս է կազմում)[22]։
2008 թվականին, Ասպեկտը պատվավոր դոկտորի կոչում է ստացել Հերիոթ-Ուոթ համալսարանից[23]։
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.