Ալեն Պրոստ
From Wikipedia, the free encyclopedia
Ալեն Մարի Պասկալ Պրոստ (ֆր.՝ Alain Marie Pascal Prost, փետրվարի 24, 1955(1955-02-24)[2][3][4][…], Lorette, Լուար, Ֆրանսիա[5]), հայտնի ֆրանսիացի մրցարշավորդ։ 13-րդ ֆորմուլա 1-ի մրցաշարի մասնակից։ Քառակի աշխարհի չեմպիոն, արծաթե մեդալակիր (1985, 1986, 1989, 1993)։ Կարիերան ավարտելուց հետո ստեղծել է սեփական թիմը «Prost Grand Prix» (1997-2001), սակայն արդյունքի չի հասել։
Ալեն Պրոստ Alain Prost | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 24, 1955 (69 տարեկան) |
Ծննդավայր | Սեն - Շամոն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա[1] |
Ազգություն | Ֆրանսիա |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Մասնագիտություն | ավտոարշավորդ և Ֆորմուլա 1 ավտոարշավորդ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Նիկոլաս Պրոստ |
Ստորագրություն | |
Alain Prost Վիքիպահեստում |
Ալեն Պրոստը ֆորմուլա 1-ի ողջ պատմության մեջ դասվում է ամենալավ մրցարշավորդների շարքին։ Իր կոկիկ ոճի և հաշվիառնողական ստրատեգիայի համար ստացել է «Պրոֆեսոր» մականունը։ Իր ժամանակներում նա ռեկորդներ է սահմանել ըստ հաղթանակների թվի, լավագույն շրջանների, միավորների։ Սակայն 2000-ական թվականներին նրա բոլոր ռեկորդները գերազանցվեցին Միխայել Շումախերի կողմից, և այսպես, Պրոստը մնում է երկրորդը ըստ շատ բացարձակ ցուցանիշների։
Ամենապայծառ մասը Պրոստի կարիերայում համարվում է իր հակառակորդությունը Այրտոն Սեննայի հետ։ Չնայած շատ սկանդալներին և վեճերին, երկու մրցարշավորդների կարիերաների ավարտից հետո նրանց միջև չեզոք հարաբերություններ ստեղծվեց։
Ներկա ժամանակում շատ հաջող հանդես է գալիս Andros Trophy-ի մրցաշարերում։