Ալեուտյան կղզիներ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեղագրություն | Խաղաղ օվկիանոս | |
Երկիր | ![]() | |
Մակերես | 37 800 կմ2 | |
Ամենաբարձր կետը | 2857 մ | |
Բնակչություն (2000) | 8162 մարդ | |
Բնակչության խտությունը | 0,216 մարդ/կմ2 | |
![]() ![]() | ||
![]() ![]() | ||
![]() |
Ալեուտյան կղզիներ կամ Ալեության կղզիներ[1], կղզեխումբ Խաղաղ օվկիանոսի հյուսիսում (ԱՄՆ, Ալյասկա նահանգում)։ Բաղկացած է 110 կղզուց ու բազմաթիվ ժայռերից, որոնք աղեղնաձև սահմանափակում են Բերինգի ծովը 1740 կմ ձգվածությամբ։ Բարձրությունը մինչև 2860 մ (Շիշալդինա հրաբուխը՝ Ունիմակ կղզում)։ Տարածքը՝ 37,8 հզ. կմ²։ Գլխավոր բնակավայրը՝ Ադակ (համանուն կղզում)։ Ունալաշկա կղզում է գտնվում ԱՄՆ-ի Դատչ Հարբոր ռազմածովային բազան։
Անվանում
Հայտնագործել են ռուս ծովագնացները (Միխայիլ Նևոդչիկով, Անդրեան Տոլստիխ, Ստեպան Գլոտով) 18-րդ դարի կեսերին. կոչվել են բնիկների՝ ալեուտների (ինքնանվանումը՝ ունանգան) անունով։ Մինչև 1867-ը պատկանել է Ռուսաստանին (վաճառել են ԱՄՆ-ին՝ Ալյասկայի հետ միասին)[2]։
Աղբյուրներ
- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք։ էջ 47։ ISBN 99941-56-03-9
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»։ էջ 15
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 152)։ ![]() |
Text is available under the CC BY-SA 4.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.