From Wikipedia, the free encyclopedia
Ալեսանդրո Բաստոնի (իտալ.՝ Alessandro Bastoni, ապրիլի 13, 1999[1], Կազալմաջիորե, Կրեմոնա, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ինտեր Միլանի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[3]։
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Իտալիա | ||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 13, 1999[1] (25 տարեկան) | ||
Ծննդավայր | Կազալմաջիորե, Կրեմոնա, Լոմբարդիա, Իտալիա | ||
Հասակ | 190 սմ | ||
Քաշ | 75կգ | ||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Ինտեր Միլան | ||
Համար | 95 | ||
Պատանեկան կարիերա | |||
2004-2006 | Կանատեզե | ||
2006-2016 | Ատալանտա | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2016-2017 | Ատալանտա | 3 | (0) |
2017-ներկա | Ինտեր Միլան | 0 | (0) |
2017-2018 | → Ատալանտա | 4 | (0) |
2018-2019 | → Պարմա | 24 | (1) |
Ազգային հավաքական‡ | |||
2014 | Իտալիա Մ15 | 7 | (0) |
2014-2015 | Իտալիա Մ16 | 15 | (1) |
2015-2016 | Իտալիա Մ17 | 17 | (0) |
2016 | Իտալիա Մ18 | 3 | (0) |
2017-2018 | Իտալիա Մ19 | 9 | (2) |
2018-ներկա | Իտալիա Մ21 | 8 | (1) |
| |||
Պարգևներ
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Բաստոնին Ատալանտայի ակադեմիայի սան է[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2016 թվականի նոյեմբերի 30-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Իտալիայի գավաթի Պեսկարայի դեմ խաղում[5]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց 2017 թվականի հունվարի 22-ին՝ Սամպդորիայի դեմ խաղում[6]։ Ատալանտայի առաջին թիմի կազմում Բաստոնին անցկացրեց 9 հանդիպում։
2017 թվականի օգոստոսի 31-ին Բաստոնին տեղափոխվեց Ինտեր Միլան[7][8], ապա 2 տարվա վարձավճարով վերադարձավ Ատալանտա[9][10][11]։ 2018 թվականի հուլիսի 14-ին Ինտերը հետ կանչեց իտալացու վարձավճարը՝ երկարաձգելով նրա պայմանագիրը մինչև 2023 թվականը[12][13][14][15]։
2018 թվականի օգոստոսի 7-ին Բաստոնին 1 տարվա վարձավճարով միացավ Պարմային[16][17][18]։ Իր դեբյուտը նշեց հոկտեմբերի 7-ին՝ փոխարինման մտնելով Ջենոայի դեմ խաղում[19]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց նոյեմբերի 10-ին՝ Տորինոյի դեմ խաղում[20]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2019 թվականի մայիսի 5-ին՝ Սամպդորիայի դեմ խաղում[21]։ Պարմայի կազմում Բաստոնին անցկացրեց 24 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[22]։
2019-20 մրցաշրջանում Բաստոնին վերադարձավ Ինտեր Միլան՝ տեղափոխվելով ակումբի առաջին թիմ[23]։
Բաստոնին ներկայացրել է Իտալիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2016 թվականին նա մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ խաղադաշտ դուրս գալով թիմի բոլոր 3 խաղերում[24]։ 2019 թվականի հունիսի 6-ին Բաստոնին ընդգրկվեց Մ21 հավաքականի՝ Եվրոպայի առաջնության համար կազմում[25][26][27]։ Մրցաշարում նա անցկացրեց 3 հանդիպում[28], իսկ Իտալիան դուրս մնաց խմբային փուլից[29][30]։
2019 թվականի օգոստոսի 15-ի դրությամբ[31]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ատալանտա | 2016–17 | Սերիա A | 3 | 0 | 1 | 0 | — | 4 | 0 | |||
2017–18 | 4 | 0 | 1 | 0 | 5 | 0 | ||||||
Ընդհանուր | 7 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 9 | 0 | ||
Պարմա (վարձավճար) | 2018–19 | Սերիա A | 24 | 1 | 0 | 0 | — | 24 | 1 | |||
Ինտեր Միլան | 2019–20 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | |
Կարիերայի ընդհանուր | 31 | 1 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 33 | 1 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.