Ալեսսանդրա Կորին Ամբրոսիո (պորտ.՝ Alessandra Ambrósio, ապրիլի 11, 1981(1981-04-11)[1][2], Էրիշին, Ռիու Գրանդի դու Սուլ, Բրազիլիա), բրազիլացի սուպերմոդել է։ Ամբրոսիոն ավելի հայտնի է Victoria's Secret-ի հետ իր աշխատանքի շնորհիվ՝ PINK line[3]: Տվյալ ժամանակահատվածում նա Victoria's Secret-ի «հրեշտակներից» մեկն է և այնպիսի բրենդների դեմք, ինչպիսիք են Next-ը, Armani Exchange-ը, Christian Dior-ը և Ralph Lauren-ը։

Արագ փաստեր Ալեսսանդրա Ամբրոսիո, Ծնվել է ...
Ալեսսանդրա Ամբրոսիո
Thumb
Ծնվել էապրիլի 11, 1981(1981-04-11)[1][2] (43 տարեկան)
ԾննդավայրԷրիշին, Ռիու Գրանդի դու Սուլ, Բրազիլիա
Քաղաքացիություն Բրազիլիա և  ԱՄՆ
Մայրենի լեզուբրազիլիական պորտուգալերեն
Մասնագիտությունմոդել և կինոդերասանուհի
Կայքalessandraambrosio.com
 Alessandra Ambrosio Վիքիպահեստում
Փակել

Նաև Ալեսսանդրան համարվում է National Multiple Sclerosis Society-ի բարի կամքի դեսպանը[4], որը զբաղվում է սկլերոզի ցրմամբ։ Ամբրոսիոն դարձել է երկրորդը AskMen.com կայքի տվյալներով «2008 թվականի ամենացանկալի 99 կանանց» շարքում[5]։

Կենսագրություն

Ալեսսանդրան ծնվել է Բրազիլիայի հարավում գտնվող Էրեշին փոքրիկ քաղաքում։ Նա կիսով չափ լեհ է, կիսով չափ իտալուհի։

Ֆոտոմոդել դառնալու ցանկությունը Ալեսսանդրայի մոտ հայտնվել է ութ տարեկան հասակում։ Առաջին քայլերը մոդելային կարիերայում Ալեսսանդրան սկսել է 12 տարեկան հասակում, երբ նա հաճախել է մոդելային կուրսերի։ 15 տարեկան հասակում նա տարել է հաղթանակ Elite Model Look միջազգային մրցույթում, որից հետո ստացել է պայմանագիր։

Նրա առաջին մեծածավալ աշխատանքները եղել են ELLE ամսագրի հետ, որտեղ նրա նկարը հայտնվեց շապիկին։

Ալեսսանդրան հետո նկատվել է նաև հետագայում, իր կարիերայի մեջ, որտեղ հայտնվեցին նրա աշխատանքները լուրջ համաշխարհային բրենդ-ընկերությունների հետ, ներառելով այնպիսի անուններ ինչպիսիք են Ռևլոն (անգլ.՝ Revlon), Rolex, Giorgio Armani, Calvin Klein և Ralph Lauren, նաև հայտնի են ամբողջ աշխարհում Pirelli calendar:

Ալեսսանդրան հայտնվել է մի շարք շատ հայտնի ամսագրերի շապիկներին, որոնցից են Vogue, Harper's Bazaar, Marie Claire, ELLE: Նա աշխատել է այնպիսի դիզայներների հետ ինչպիսիք են Laura Biagiotti, Christian Lacroix-ը, Byblos, Fendi, Issey Miyake, Kenzo, Christian Dior, Nicole Miller, Ralph Lauren, Giorgio Armani, Vivienne Westwood, Oscar de la Renta և այլք։

Ավելի շատ Ալեսսանդրան նշվում է ներքնազգեստների ամերիկական շոու Victoria’s Secret-ում։ Առաջին անգամ նա մասնակցել է Victoria’s Secret շոուի ցուցադրումներին 2001 թվականին՝ սկսելով իր բազմաժամկետ համագործակցությունը ընկերության հետ։ 2004 թվականին նա դարձել է PinkVictoria’s Secret-ից ներքնազգեստների ցուցադրման շոուի «դեմքը»։ Հիմա նա հանդիսանում է Victoria’s Secret-ի հրեշտակներից մեկը։

2006 թվականին Ալեսսանդրան խաղացել է թենիսիստուհու էպիզոդային դեր Ջեյմս Բոնդի «Կազինո Ռոյալ» ֆիլմում։

2012 թվականի օգոստոսի 13-ին Ամբրոսիոն մասնակցություն է ունեցել 2012 թվականին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի փակմանը։ Մոդելը էստրադային աստղերի և սպորտի ներկայացուցիչների հետ ընդունել են հաջորդ 2016 թվականի օլիմպիական խաղերը Բրազիլիայում։

Ալեսսանդրան արտադրում է իր սեփական ներքնազգեստները, որոնց իրական անվանումը (Alessandra Ambrosio by Sais) է։

Ալեսսանդրան պաշտում է ծովափը, հատկապես այնտեղ հնչող բրազիլական երաժշտությունը։ Նրա սիրած վայրը երկրի վրա իր սեփական ծովափնյա փոքրիկ տնակն է, նույնիսկ բազմաթիվ ճամփորդությունները չեն կարողացել փոխել նրա կարծիքը դրա մասին։

Անձնական կյանք

2005 թվականից Ալեսսանդրան հանդիպում է բիզնեսմեն Ջեյմի Մազուրի հետ[6]։ 2008 թվականի օգոստոսի 24-ին զույգն ունեցավ աղջիկ՝ Անյա Լուիզա Ամբրոսիո-Մազուրը[7], իսկ 2012 թվականի մայիսի 7-ին ծնվեց տղան՝ Նոա Ֆենիքս Ամբրոսիո-Մազուրը[8][9]։

Ֆիլմագրություն

Հետաքրքիր փաստեր

  • Կրում է Ալե (Alé) մականունը։
  • Ալեսսանդրան որոշել է դառնալ մոդել, երբ տեսել է ամսագրի շապիկին Կարեն Մյուլդերի դեմքը։
  • Նրա լավագույն ընկերուհին՝ բրազիլացի սուպերմոդել Անա Բեատրիս Բարրոսը, նաև ընկերություն է անում սուպերմոդելներ Ժիզել Բունդխենի, Ադրիանա Լիմայի, Ալինա Կուռուկուռովայի և Միրանդա Քերրի հետ («Ես ճանաչում եմ այդ աղջիկներն 15 տարեկանից…»)։
  • Ալեսսանդրան առաջին անգամ եղել է Նյու-Յորքում, մնացել է իր ընկերուհու Ժիզել Բյունդհենի տանը, որը նրան նվիրել է սենյակը երկու շաբաթով, իսկ Ադրիանա Լիման օգնել է նրան անգլերենի ուսուցման մեջ։
  • People Magazine ամսագիրը ներառել է Ալեսսանդրային աշխարհում ամենագեղեցիկ 50 մարդկանց շարքում։
  • Maxim և FHM ընկերությունների կողմից ներառվել է մոլորակի 100 ամենակրքոտ կանանց շարքում
  • Նրա փոքր քույրն աշխատում է իրավաբան։
  • Նրա սիրելի սպորտաձևը սերֆինգն է։
  • Ալեսսանդրա Ամբրոսիոն ձախլիկ է։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.