Ալեքսանդրա Բյորկ
From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդրա Իմելդա Սեսիլիա Յուեն Բյորկ, առավել հայտնի որպես՝ Ալեքսանդրա Բյորկ (անգլ.՝ Alexandra Imelda Cecelia Ewen Burke, օգոստոսի 25, 1988(1988-08-25)[1][2], Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3][4]), բրիտանական R&B և փոփ կատարող, երգերի հեղինակ, հաղթել է բրիտանական X Factor մրցույթի 5–րդ եթերաշրջանում։
Ալեքսանդրա Բյորկ | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 25, 1988(1988-08-25)[1][2] (35 տարեկան) Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3] |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգչուհի և դերասանուհի |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Sony Music |
Կրթություն | Elizabeth Garrett Anderson School? |
Կայք | alexandraburkeofficial.com |
Alexandra Burke Վիքիպահեստում |
Ալեքսանդրա Բյորկի դեբյուտային սինգլը եղել է Լեոնարդ Քոհենի «Հալելույա» երգի տարբերակը, որը նրան հաղթանակ բերեց X Factor նախագծում և եվրոպական ռեկորդ խփեց. լույս ընծայումից հետո առաջին 24 ժամվա ընթացքում վաճառվեց 105,000 օրիանակով[5]։ Ինչը նաև դարձավ ամենաշատ վաճառված սինգլը 2008 թվականին Մեծ Բրիտանիայում[6]։ 2009 թվականին հունվար ամսին «Hallelujah» երգի պատճենների քանակը գերազանցեց մեկ միլիոնը[7]։ Ալեքսանդրա Բյորկի դեպյուտային ալբոմը լույս է ընծայվել Overcome 2009 թվականի հոկտեմբեր ամսին և միանգամից գլխավորեց ալբոմների բրիտանական աղյուսակը։ Երգչուհին երեք անգամ առաջադրվել է BRIT Awards Լավագույն բրիտանական սինգլ անվանակարգում[8]։