Իսքենդերուն ծոց
From Wikipedia, the free encyclopedia
Իսքենդերունի ծոց, Հայկական ծոց, Ալեքսանդրետտա[1], ծովածոց Միջերկրական ծովի հյուսիսարևելյան կողմում՝ Կիլիկիայի ափի մոտ։ Ողողում է Փոքր Ասիա թերակղզու հարավարևելյան ափերը Ամանուս լեռների հարավարևմտյան ստորոտների մոտ։ Այս ծոցի ափին են գտնվել Կիլիկիայի Այաս և Կոռիկոս նավահանգիստները։ Ավելի հնում հայտնի է եղել Իսսոս քաղաքի անունով, իսկ նոր ժամանակներում՝ Ալեքսանդրետտայի ծոց։ Հերոդոտոսը հիշատակում է Մյուրանդրոս քաղաք անունով։ Չորրորդ դարում գործածության մեջ է մտնում Հայկական ծոց անունը, որ Հայկական պետության գոյության ժամանակներում ավելի լայն տարածում է ստանում։ Միջնադարյան եվրոպական հեղինակները Հայոց ծոցը և Հայկական Կիլիկիայի ծովային ողջ շրջանը կոչել են Հայոց ծով, իսկ ծովափը՝ Հայկական ծովափ։ XIV դարում ծովածոցը կոչվել է նաև Այաս քաղաքի անունով։
Արագ փաստեր Իսքենդերուն ծոց, Տեսակ ...
Իսքենդերուն ծոց | |
---|---|
Տեսակ | ծովախորշ |
Երկիր | Թուրքիա |
Վարչատարածք | Ադանայի մարզ և Հաթայի մարզ |
Խորություն | 90 մետր |
Մասն է | Միջերկրական ծով |
Լիճ հոսող գետ | Բեյլանի գետ և Բուռնազ |
Անվանված է | Ալեքսանդրետտա |
Փակել