From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Ավագի Աբարյան (դեկտեմբերի 16, 1897[1][2], Դերբենդ, Դաղստանի մարզ, Ռուսական կայսրություն[1][2] - հունվարի 25, 1967[1][2], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ ռեժիսոր, Հայկական և Վրացական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ։
Ալեքսանդր Աբարյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 16, 1897[1][2] |
Ծննդավայր | Դերբենդ, Դաղստանի մարզ, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | հունվարի 25, 1967[1][2] (69 տարեկան) |
Մահվան վայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտացում | դրամատուրգ, ռեժիսոր և դերասան |
Պարգևներ |
Ծնվել է Դերբենտում, որտեղ ստացել է կրթությունը։ 1916-1917 թվականներին մասնակցել է սիրողական ներկայացումների։ Ապա նրանց ընտանիքը տեղափոխվել է Աստրախան, որտեղ հաճախել է Վ. Վարդանյանի թատերական ստուդիայի պարապմունքներին, հանդես եկել մի շարք դերերում։ 1921-1926 թվականներին հանդես է եկել Կիսլովոդսկում. նախ խաղացել է տարբեր խմբերում, ապա 1925 թվականին ստեղծել է իր խումբը, բեմադրել «Դավաճանություն», «Չար ոգի», «Պեպո», «Քաջ Նազար», «Հին աստվածներ» և այլն, բոլոր պիեսներում խաղալով գլխավոր դերերը։ 1926-1927 թվականների թատերաշրջանում Բաքվում խաղալուց հետո տեղափոխվել է Թբիլիսի, մոտ երկու տասնամյակ՝ մինչև 1947 թվականը իր բախտը կապել է Թբիլիսիի Ստեփան Շահումյանի անվան հայկական դրամատիկական և Պատանի հանդիսատեսի թատրոնների հետ, որի ղեկավարն ու ռեժիսորն է եղել մի քանի տարի։ 1937-1944 թվականներին եղել է Թբիլիսիի Ստեփան Շահումյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսորը (1954 թվականից՝ ռեժիսոր), 1947–1953 թվականներին՝ Լենինականի պետթատրոնի գլխավոր ռեժիսորը։ Լենինականի թատրոնում աշխատելուց հետո նորից է մեկնել Թբիլիսի, որտեղ էլ անցել են նրա կյանքի վերջին 15 տարիները, դարձյալ Թբիլիսիի հայկական թատրոնում։ Մահացել է հունվարի 25-ին, Լենինականում, թաղվել Թբիլիսիում։
Իր հիսնամյա ռեժիսորական և դերասանական գործունեության ընթացքում բեմադրել է հիսունից ավելի պիես, որոնցից հիշատակության արժանի են՝ «Թովմաս եղբոր տնակը», «Քաջ Նազար», «Գիքոր», «Շահնամե», «Խաթաբալա», «Լյուբով Յարովայա», «Քանդած օջախ», «Պեպո», «Ռուզան», «Դավիթ Բեկ», «Դավաճանություն», «Ուրիել Ակոստա», «Եկամտավոր պաշտոն», «Թշնամիներ», «Կինտո»,«Մեր քաղաքի երիտասարդը», «Արևելյան ատամնաբույժ», «Մաշենկա», «Հրաբխի վրա», «Բարձունքներում», «Եզոպոս» և այլն։ Կատարած դերերից են՝ Բագրատ («Պատվի համար»), Վուրմ («Սեր և խարդավանք»), Կոստիլյով («Հատակում») և այլն[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.