ազատամարտիկ From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Սողոմոնի Աբրահամյան (օգոստոսի 11, 1963, Քարինտակ, Շուշիի շրջան), հայ ազատամարտիկ։ Ավարտել է Երևանի Ա. Թամանյանի անվան շինարարական տեխնիկումի Սիսիանի մասնաճյուղը (1986)։ 1982-1984 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։
Ալեքսանդր Աբրահամյան | |
---|---|
օգոստոսի 11, 1963[1] (61 տարեկան) - | |
Ծննդավայր | Քարին տակ[1] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Արցախ |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ[1] և Քարինտակի ինքնապաշտպանություն[1] |
Պարգևներ |
1988-1994 թվականներին Քարինտակի կամավորական ջոկատի և Շուշիի ՊՇ ստորաբաժանումների (հետախույզ) կազմերում մասնակցել է Քարինտակի ինքնապաշտպանությանը և Շուշիի, Լաչինի, Քարվաճառի, Աղդամի, Ֆիզուլիի, Կուբաթլուի ազատագրական մարտերին։ Պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.