Ալեքսանդր Ալյոխին
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Ալյոխին Александр Алёхин | |
---|---|
Շախմատի աշխարհի չորրորդ չեմպիոն | |
Ծնվել է | հոկտեմբերի 31, 1892[1] |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | մարտի 24, 1946[1][3][4][…] (53 տարեկան) |
Մահվան վայր | Էշտորիլ, Cascais e Estoril, Cascais, Լիսաբոն, Պորտուգալիա[2] |
Գերեզման | Մոնպարնաս գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() ![]() |
Կրոն | Ուղղափառություն |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարան, Փարիզի համալսարան և Իրավագիտության կայսերական ուսումնարան |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան |
Մասնագիտություն | շախմատիստ, շախմատի տեսաբան, գրող, իրավաբան և թարգմանիչ |
Աշխատավայր | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Ամուսին | Գրեյս Ալեխին |
Պարգևներ և մրցանակներ | world chess champion? world chess champion? և Q52229449? |
Alexander Alekhine Վիքիպահեստում |
Ալեքսանդր Ալեքսանդրի Ալյոխին (ռուս.՝ Александр Александрович Алёхин, հոկտեմբերի 31, 1892[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] - մարտի 24, 1946[1][3][4][…], Էշտորիլ, Cascais e Estoril, Cascais, Լիսաբոն, Պորտուգալիա[2]), ռուս շախմատիստ, տեսաբան։ Աշխարհի 4-րդ չեմպիոն (1927 - 1935, 1937 - 1946)։ Հաղթել է Կապաբլանկային և Էյվեին։ Շախմատի համաշխարհային օլիմպիադաներում գլխավորել է Ֆրանսիայի հավաքականը։ Կոմբինացիոն ոճի փայլուն շախմատիստ էր, «կույր խաղի» վարպետ։
1921 թվականից բնակվել է Ֆրանսիայում[5]:
Ալյոխինը մտավ աշխարհի ուժեղագույն շախմատիստների ցուցակի մեջ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ՝ գրավելով երրորդ տեղը 1914 թվականի պետերբուրգյան մրցաշարի ժամանակ, իսկ 1921 թ. նա լքում է Ռուսաստանը և մշտական բնակություն հաստատում Ֆրանսիայում, որտեղ քաղաքացիություն է ստանում 1925 թ.։ 1927 թ. Ալյոխինը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ հաղթելով անհաղթ համարվող Խոսե Ռաուլ Կապաբլանկային և այնուհետև մի քանի տարի շարունակ՝ մրցակիցների նկատմամբ մեծ առավելության հասնելով, հաղթում էր իր ժամանակի խոշորագույն մրցաշարերում։ Երկու անգամ (1929 և 1933 թթ.) Ալյոխինը Եֆիմ Բոգոլյուբովի դեմ խաղի ժամանակ պաշտպանել է իր տիտղոսը, 1935 թ. նա պարտվել է Մաքս Էյվեին, սակայն երկու տարի անց հաղթել է ռևանշ-մենամարտի ժամանակ և պահպանում էր իր տիտղոսը մինչ մահը։ Ալյոխինը դարձել է աշխարհի միակ շախմատի չեմպիոնը, ով մահացել է անհաղթ։
Ալյոխինը խիստ բազմակողմանի շախմատիստ էր։ Ամենից շատ նա հայտնի է խաղի հարձակողական ոճով և ազդեցիկ, խորը հաշվարկված հնարքներով։ Բացի այդ, նրան են պատկանում սկզբնախաղում մեծ քանակությամբ տեսական մշակումներ, նա տիրապետում էր վերջնախաղի բարձր տեխնիկայի։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118501992 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ 3,0 3,1 3,2 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 4,0 4,1 4,2 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ Ալբերտ Միքայելյան, Մարզաշխարհի հարյուր գերաստղեր, Երևան, «ՎՄՊ-Պրինտ», 2008, էջ 10։

![]() |
Նյութեր Վիքիքաղվածքում |
---|---|
![]() |
Ալեքսանդր Ալյոխին Վիքիպահեստում |
|
Շախմատի աշխարհի չեմպիոններ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
|
Text is available under the CC BY-SA 4.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.