Ալեքսանդր Բլոկ
From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Բլոկ (Александр Александрович Блок, նոյեմբերի 16 (28), 1880[1][2][3], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4][1] - օգոստոսի 7, 1921(1921-08-07)[4][5][1][…], Պետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան[4][1]), ռուս բանաստեղծ։ Ծնվել է մշակութային ընտանիքում (հայրը՝ պրոֆեսոր, մայրը՝ գրող)։ Առաջին բանաստեղծությունները սկսել է գրել հինգ տարեկան հասակում։ Կրթություն է ստացել Սանկտ Պետերբուրգի համալսարանի՝ պատմական-բանասիրական ֆակուլտետում, որի ռեկտորն էր նրա պապը՝ Ա. Ն. Բեկետովը։
Ալեքսանդր Բլոկ ռուս.՝ Александр Александрович Блок | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 16 (28), 1880[1][2][3] |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4][1] |
Վախճանվել է | օգոստոսի 7, 1921(1921-08-07)[4][5][1][…] (40 տարեկան) |
Վախճանի վայր | Պետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան[4][1] |
Գերեզման | Լիտերատորսկիե մոստկի |
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ, դրամատուրգ, գրող, փիլիսոփա, հրապարակախոս և գրական քննադատ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ՌԽՖՍՀ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Ժանրեր | էլեգիա, քնարապատմողական և Նամակաձև գրականություն |
Գրական ուղղություններ | սիմվոլիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | The Twelve? |
Ամուսին | Լուբով Բլոկ[1] |
Զավակներ | ենթդ․ Ալեքսանդր Նոլլե |
Ալեքսանդր Բլոկ Վիքիդարանում | |
Alexander Blok Վիքիպահեստում |
1903 թ. ամուսնացել է Դմիտրի Մենդելեևի դստեր՝ Լյուբով Մենդելեևայի հետ։ 1904 թ. լույս է տեսնում նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Բանաստեղծություններ գեղեցիկ տիկնոջ մասին» վերնագրով։
1917 թ. հեղափոխական իրադարձությունները արտացոլվել են Բլոկի բանաստեղծություններում, հոդվածներում և հատկապես «Տասներկուսը» պոեմում։ Մահացել է 1921 թ. օգոստոսի 7-ին՝ չդիմանալով նյութական ծանր պայմաններին։
Բլոկի ստեղծագործությունը պարունակում է մի քանի ուղղություններ։ Նրա վաղ շրջանի ստեղծագործություններին հատուկ է «սիմվոլիզմը»։ Հետագայում իր բանաստեղծություններում անդրադարձել է ժողովրդի սոցիալական վիճակին, համամարդկային թեմաներին։ Բլոկի բանաստեղծություններն ու «Տասներկուսը» պոեմը թարգմանվել են հայերեն[6][7]։