From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Յակովլևիչ Գոլովին (փետրվարի 17 (մարտի 1), 1863[1][2], Մոսկվա, Ռուսական կայսրություն[3][2] - ապրիլի 17, 1930[3][1][4][…], Պուշկին, Detskoselsky District, Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային բեմանկարիչ։ ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ (1928)։ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1912)։
Ալեքսանդր Գոլովին | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 17 (մարտի 1), 1863[1][2] |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[3][2] |
Վախճանվել է | ապրիլի 17, 1930[3][1][4][…] (67 տարեկան) |
Մահվան վայր | Պուշկին, Detskoselsky District, Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան և Վիտտի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ, գծանկարիչ և բեմանկարիչ |
Ժանր | բեմանկարչություն և դիմապատկեր |
Թեմաներ | Կերպարվեստ[5], Russian painting?[5], բեմանկարչություն[5] և թատրոն[5] |
Պարգևներ | |
Alexander Yakovlevich Golovin Վիքիպահեստում |
Սովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության Ուսումնարանում (1881-1889), Փարիզի Կոլարոսսի ակադեմիայում (1889)։ Եղել է «Միր իսկուստվա» միավորման անդամ։ Ալեքսանդր Գոլովին Ցակովլևիչ Ն․Ա․ Ռիմսկի-Կորսակովի «Պսկովիտյանկա» օպերայի բեմանկար (1901, Հայաստանի պետական պատկերասրահ) Կրել է «մոդեռն» ոճի ազդեցությունը։ Նշանավոր գործերից են Ռիմսկի-Կորսակովի «Պսկովիտյանկա» օպերայի (1901, Մեծ թատրոն, Մոսկվա), Ստրավինսկու «Տաղարան բլբուլ» բալետի (1910, Փարիզ) ձևավորումները։ Ստեղծել է ռուս մշակույթի ներկայացուցիչների դիմանկարներ (Վ․ Է․ Մեյերխոլդ, Ֆ․ Ի․ Շալյապինը Բորիս Գոդունովի դերում), դեկորատիվ բնանկարներ և նատյուրմորտներ։ Հայաստանի պետական պատկերասրահում են Գոլովինի «Պսկովիտյանկա»-ի, Գոլովին դ’ Անունցիոյի «Անկենդան քաղաք»-ի բեմանկարներից մեկական օրինակ, նկարիչ Ե․ Թադևոսյանի 4 դիմանկարները, «Երեխաները պատշգամբում», «Իսպանիա» կտավը, «Ծաղիկներ» նատյուրմորտը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.