Ալեքսանդր Գորդոն
From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Գարրիի Գորդոն (ռուս.՝ Александр Гарриевич Гордон, փետրվարի 20, 1964(1964-02-20), Օբնինսկ, Կալուգայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ռադիո և հեռուստահաղորդավար, կինոդերասան, կինոռեժիսոր։ Մոսկվայի «Օստանկինո» հեռուստա և ռադիոհեռարձակման ինստիտուտի ժուռնալիստիկայի ֆակուլտետի արվեստանոցի նախկին ղեկավար (աշխատել է միայն 2 տարի, ավելի ուշ հրաժարվել է աշխատել ուսանողների հետ հեռուստանախագծերում խիստ ծանրաբեռնվածության պատճառով), Մակգաֆինի անվան կինոդպրոցի ուսուցիչ։
Ալեքսանդր Գորդոն ռուս.՝ Александр Гарриевич Гордон | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 20, 1964(1964-02-20) (60 տարեկան) |
Ծննդավայր | Օբնինսկ, Կալուգայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Ռուսաստան և ԱՄՆ |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | լրագրող, կինոռեժիսոր, դերասան, հաղորդավար, հեռուստահաղորդավար, ռադիոհաղորդավար, մանկավարժ, ուսուցիչ և հեռուստատեսային դերասան |
Ամուսին | անհայտ |
Ծնողներ | հայր՝ Գարրի Գորդոն |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | aleksandrgordon.tv |
Alexander Gordon Վիքիպահեստում |
«Գորդոն», «Փակ ցուցադրություն», «Գորդոն Կիխոտ», «Քաղաքացի Գորդոն» հեռուստածրագրերի ստեղծող և մշտական վարող․ աշխատել է «ՆՏՎ» և «Պերվի կանալ» հեռուստաալիքներում։ Բացի հեռուստատեսային կարիերայից, Գորդոնը որպես կինոռեժիսոր նկարահանել է մի քանի լիամետրաժ գեղարվեստական ֆիլմեր, որոնցից գրեթե բոլորը («Իր կովերի հովիվը», «Որջի լույսերը») հիմնված են հոր ստեղծագործությունների վրա։