From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Միխայլովիչ Գորչակով (ռուս.՝ Алекса́ндр Миха́йлович Горчако́в, հունիսի 4 (15), 1798, Հաապսալու, Հաապսալու, Լյաենեմաա, Էստոնիա[1] - փետրվարի 27 (մարտի 11), 1883, Բադեն-Բադեն, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական կայսրություն[1]), ռուս դիվանագետ և պետական գործիչ։
Ալեքսանդր Գորչակով | |
---|---|
Ծնվել է | հունիսի 4 (15), 1798 |
Ծննդավայր | Հաապսալու, Հաապսալու, Լյաենեմաա, Էստոնիա[1] |
Մահացել է | փետրվարի 27 (մարտի 11), 1883 (84 տարեկան) |
Մահվան վայր | Բադեն-Բադեն, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական կայսրություն[1] |
Գերեզման | Coastal Monastery of St. Sergius |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Ցարսկոյե սելո լիցեյ և Սանկտ Պետերբուրգի երկրորդ գիմնազիա |
Մասնագիտություն | դիվանագետ և քաղաքական գործիչ |
Ամուսին | Մարիա Մուսինա-Պուշկինա |
Ծնողներ | հայր՝ Միխայիլ Գորչակով, մայր՝ Q122207903? |
Զբաղեցրած պաշտոններ | դեսպան և Ռուսական կայսրության Պետական խորհրդի անդամ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա |
Երեխաներ | Միխայիլ Գորչակով և Կոնստանտին Գորչակով |
Ստորագրություն | |
Alexander Mikhailovich Gorchakov Վիքիպահեստում |
1817 թ.-ից` դիվանգիտական ծառայության մեջ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար (1856-82)։ 1877-1878 թթ.-ի ռուս-թուրքական պատերազմի ավարտից հետո Գորչակովը մերժել է անգլիական կառավարության առաջարկը, որպեսզի Ռուսաստանի և Թուրքիայի միջև զինադադարի կնքմանը մասնակցեն եվրոպական տերությունները։ Նրա վճռով Թուրքիայի հետ կնքվել է նախնական համաձայնություն, քանի որ մյուս տերություններին վերաբերվող հարցերը ենթադրվում էր լուծել համաեվրոպական կոնգրեսում։ 1878 թ.-ի մարտին Գորչակովը անգլիական կառավարությանը ապացուցում էր, որ Արևմտյան Հայաստանի տարածքների գրավումը Ռուսաստանի համար ունի ոչ թե հարձակողական, այլ պաշտպանական նշանակություն, հիշեցնում, որ ռուսական զորքերը արդեն 3-րդ անգամ են գրավում Կարսի բերդը, և այդ արվում է սեփական սահմանները ապահովելու նպատակով։ Բեռլինի կոնգրեսի (1878) նախօրեին հայկական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Գորչակովը հայտարարել է, որ ցանկանում է «լավագույնս» լուծել Հայկական հարցը, սակայն դրան խանգարում է Անգլիան, դժգոհել է նաև այն բանից, որ հայերը դիմել են եվրոպական մյուս պետություններին ևս։ Բեռլինի կոնգրեսին մասնակցել է որպես առաջին լիազոր։ Առաջին իսկ նիստում ձգտել է ապացուցել, որ ռուսական կառավարության նպատակն է ապահովել Օսմանյան կայսրության քրիստոնյա ժողովուրդների ինքնակառավարման հնարավորությունը։ Ռուս-թուրքական սահմանի հարցի քննարկման ժամանակ, վերջին նիստերից մեկում «ծերունական ցրվածության» պատճառով անգլիական ներկայացուցչի առջև բաց է արել նոր սահմաններ որոշելիս Ռուսաստանի հնարավոր զիջումների գաղտնի քարտեզները, ինչը Անգլիան օգտագործել է հօգուտ Թուրքիայի։
1878 թ.-ի հուլիսի 6-ին Բեռլինում ընդունել է հայկական պատվիրակությանը, հայտնել իր դժգոհությունը եվրոպական տերություններից, որոնք խանգարեցին Ռուսաստանին հանդես գալ որպես Օսմանյան կայսրությունում քրիստոնյա ժողովուրդների պաշտպան, հրաժարվել է պաշտպանել հայերի պահանջը Արևմտյան Հայաստանի ինքնավարության վերաբերյալ[3]։
1998 թվականին Գորչակովի ծննդյան 200-ամյակի կապակցությամբ ի պատիվ նրա անվանակոչվել է 1974 թվականի սեպտեմբերի 19-ին Լյուդմիլա Չեռնիխի կողմից հայտնաբերված (5014) Գորչակով աստերոիդը[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.