ֆրանսիացի գրող From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Դյումա (որդի) (ֆր.՝ Alexandre Dumas fils, հուլիսի 27, 1824[1][2][3][…], former 2nd arrondissement of Paris, Փարիզ, Ֆրանսիա - նոյեմբերի 27, 1895[1][2][4][…], Մարլի-լե-Ռուա[5][6][3]), ֆրանսիացի գրող, Ֆրանսիական ակադեմիայի անդամ (1874 թվականից)։ Նշանավոր վիպասան Ալեքսանդր Դյումայի որդին։ Առավել հայտնի է որպես «Կամելիազարդ տիկինը» վեպի հեղինակ (1848, ֆր.՝ La Dame aux camélias, թարգմանվել է հայերեն Ժիրայր Շիրակացու կողմից[10])։ Վեպի հաջողությունը ստիպեց հեղինակին այն վերածել նույն անվամբ պիեսի, որն իր հերթին հիմք է ծառայել Ջուզեպե Վերդիի «Տրավիատա» օպերայի համար։
Ալեքսանդր Դյումա պարս.՝ Alexandre Dumas | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 27, 1824[1][2][3][…] |
Ծննդավայր | former 2nd arrondissement of Paris, Փարիզ, Ֆրանսիա |
Վախճանվել է | նոյեմբերի 27, 1895[1][2][4][…] (71 տարեկան) |
Վախճանի վայր | Մարլի-լե-Ռուա[5][6][3] |
Գերեզման | Մոնմարտր գերեզմանատուն[7] |
Մասնագիտություն | գրող, դրամատուրգ և դրամատուրգ |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Շապտալ և Կոնդորսե լիցեյ |
Ժանրեր | պատմավեպ |
Ուշագրավ աշխատանքներ | Կամելիազարդ տիկինը |
Անդամակցություն | Ֆրանսիական ակադեմիա[5][8] |
Պարգևներ | |
Ամուսին | Nadezhda Ivanovna Knorring Narychkine Dumas? |
Համատեղ ապրող | Մադլեն Լեմեր |
Զավակներ | Կոլետ Դյումա և Jeannine d'Hauterive? |
Ազգականներ | Gérard Bauër? |
Alexandre Dumas (fils) Վիքիպահեստում |
Դյումա որդին սկսել է ստեղծագործել 18 տարեկանում։ 1847 թվականին լույս է տեսել նրա առաջին բանաստեղծական ժողովածուն՝ «Երիտասարդության մեղքերը» (Péchés de jeunesse), որին հաջորդեցին մի շարք փոքրիկ վիպակներ և պատմվածքներ, որոնք մասամբ կրել են իր հռչակավոր հոր ազդեցությունը։
Դյումայի տաղանդն ամբողջությամբ դրսևորվել է հոգեբանական դրամաների ժանրում։ Դրանցում նա անդրադարձել է իր ժամանակի սոցիալական և ընտանեկան կյանքի խնդիրներին և լուծել դրանք յուրովի, ինչը նրա յուրաքանչյուր պիեսի բեմադրությունը կարևոր հասարակական իրադարձություն էր դարձնում։
Այդ փայլուն դրամաների շարքը բացվեց «Կամելիազարդ տիկինը» պիեսով, որը սկզբնապես գրվել է որպես վեպ, իսկ 1852 թվականին գրաքննության դեմ հեղինակի համառ պայքարից հետո, որը պիեսը չէր թույլատրում համարելով այն չափազանց անբարոյական:
Հաջողության և ճանաչման հասնելուց հետո, Դյումա որդին մեծ աշխատանք է կատարել միայնակ մայրերի, ամուսնալուծված կանանց և արտաամուսնական կապից ծնված երեխաների իրավունքները պաշտպանող օրենքներ մշակելու և առաջ մղելու համար:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.