Ալեքսանդր Երիցյան
հայ հայագետ, պատմաբան / From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Դավթի Երիցյան (հոկտեմբերի 24, 1841(1841-10-24)[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 21, 1902(1902-02-21)[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1]), հայ պատմաբան, հնագետ։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Երիցյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Երիցյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալեքսանդր Երիցյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 24, 1841(1841-10-24)[1] Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | փետրվարի 21, 1902(1902-02-21)[1] (60 տարեկան) Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Գերեզման | Խոջիվանք |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | պատմաբան, հայագետ, գրող և լրագրող |
Հաստատություն(ներ) | Q12865489? և Վաճառական[2] |
Գործունեության ոլորտ | պատմություն[3], գրականություն[3] և ժուռնալիստիկա[3] |
Ալմա մատեր | Ներսիսյան դպրոց |
Տիրապետում է լեզուներին | հայերեն[3] և ռուսերեն[3] |
Ամուսին(ներ) | Սրբուհի Երիցյան |
Երեխա(ներ) | Գարեգին Երիցյան[1] |
ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Գարեգին Երիցյանի հայրը։
XIX դարի երկրորդ կեսին հայ պատմագրությունը զգալի առաջընթաց ապրեց։ Բուրժուական պատմագրության զարգացումը Եվրոպայում և Ռուսաստանում, 1850-60-ական թվականների հասարակական կյանքի վերելքը, բուրժուական հարաբերությունների մուտքը հայ իրականություն մեծապես նպաստեցին նախորդ շրջանում իշխող կղերա-ֆեոդալական պատմագիտության տիրապետությանը հաղթահարելուն։
Արխիվային վավերագրերի ու փաստական նյութերի լայն օգտագործմամբ հայ ժողովրդի նոր շրջանի պատմության ամենաբազմազան հարցերին առաջին անգամ անդրադարձավ Ալեքսանդր Երիցյանը։ Ծավալելով իր գործունեությունը պատմական այդ կարևոր ժամանակաշրջանում, երբ Անդրկովկասի հասարակական-տնտեսական և քաղաքական կյանքում տեղի էին ունենում կարևոր տեղաշարժեր և ձևավորվում էին հայ քաղաքական հոսանքները Երիցյանը չդարձավ այդ հոսանքներից և ոչ մեկի հետևողական ախոյանը կամ գաղափարական պաշտպանը։ Նա հիմնականում միջին դիրք էր գրավում հայ պահպանողականության և լիբերալիզմի միջև։