Ալեքսանդր Խալիֆման
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Խալիֆման | |
---|---|
Александр Валерьевич Халифман | |
Պետություն(ներ) | ![]() ![]() |
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 18, 1966[1] (54 տարեկան) |
Ծննդավայր | Լենինգրադ |
Կոչում | Գրոսմայստեր (1990) Միջազգային վարպետ (1986) |
Առավելագույն վարկանիշ | 2702 (2001, հոկտեմբեր) |
Ներկայիս վարկանիշ | 2608 (նոյեմբեր, 2020) |
ՖԻԴԵ համար | 4100115 |
365chess | Alexander_Khalifman |
Chesstempo համար | 103179 |
ICCF համար | 103179 |
Մասնակցել է | Շախմատային օլիմպիադա 1992[2], Շախմատային օլիմպիադա 2000[2], Շախմատային օլիմպիադա 2002[2] և Շախմատային օլիմպիադա 2004[2] |
Պարգևներ և մրցանակներ | world chess champion? |
Alexander Khalifman Վիքիպահեստում |
Ալեքսանդր Վալերիի Խալիֆման (ռուս.՝ Александр Валерьевич Халифман, ծնվ.՝ հունվարի 18, 1966, Լենինգրադ), ռուսաստանցի շախմատիստ, միջազգային գրոսմայստեր (1990)։
ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի չեմպիոն (1999)։ Ռուսաստանի կազմում համաշխարհային օլիմպիադաների եռակի չեմպիոն (1992, 2000, 2002)։ Ռուսաստանի թիմի կազմում աշխարհի թիմային առաջնության հաղթող (1997)։ 1996 թ. Ռուսաստանի չեմպիոն։ Սանկտ Պետերբուրգի կրկնակի չեմպիոն (1996, 1997)։ 1986 Եվրոպայի պատանեկան չեմպիոն։ 1982 թ. ԽՍՀՄ պատանեկան չեմպիոն։
Առավելագույն գործակիցը՝ 2702 (հոկտեմբեր 2001, հունվար - ապրիլ 2003)։
Սովորել է Լենինգրադի պետական համալսարանի մաթեմատիկա-մեխանիկական ֆակուլտետում (ընդունվել է 1986 թ.), բայց չի ավարտել, ինչի համար չի ափսոսում[3]։
1999 թ. Խալիֆմանը հաղթել է Լաս Վեգասում նոկաուտ համակարգով անցկացված ՖԻԴԵ-ի աշխարհի առաջնությունում։ Այդ մրցաշարին հրաժարվել էին մասնակցել աշխարհի երկու ուժեղագույն շախմատիստներ՝ Գարի Կասպարովը և Վիշվանաթան Անանդը։
Սկզբնախաղային տեսությանը վերաբերող հանրաճանաչ գրքերի հեղինակ է։ Շախմատային դպրոցի կազմակերպիչ[4]։
a | b | c | d | e | f | g | h | ||
8 | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() | 8 | |||||||
7 | 7 | ||||||||
6 | 6 | ||||||||
5 | 5 | ||||||||
4 | 4 | ||||||||
3 | 3 | ||||||||
2 | 2 | ||||||||
1 | 1 | ||||||||
a | b | c | d | e | f | g | h |
Դիրքը սպիտակների 25-րդ քայլից հետո է։ Այս դիրքում սևերը խաղացին 25… Թh3! Հետևեց, 26. Թ։d6 Նf2!! 27. Փ։f2 e3+ 28. Թd5 Փ։d5+ 29. cd ef 30. Նf1 Նf8 31. ab Թg4 32. Աg2 Թf3+ 33. Աh3 Նf5 34. Նa4 Նh5+ 35. Նh4 Ն։h4+ 36. Ա։h4 Թe2, և սպիտակները հանձնվեցին, քանի որ նավակը նահանջելու դեպքում սևերը զինվորը վերածում են թագուհու։
Ծանոթագրություններ
Գրականություն
- Несис, Геннадий Ефимович Александр Халифман։ «Литера», 2000. - ISBN 978-5-9263-0041-0
- Nesis G. E. Khalifman։ life & games. - London։ Everyman Chess, 2000. - ISBN 1-85744-212-1
Արտաքին հղումներ
|
|
Շախմատի աշխարհի չեմպիոններ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Text is available under the CC BY-SA 4.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.