Ալեքսանդր Կարելին
From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Ալեքսանդրի Կարելին (սեպտեմբերի 19, 1967(1967-09-19)[2], Նովոսիբիրսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հունա-հռոմեական ոճի ռուս ըմբշամարտիկ, պետական և քաղաքական գործիչ, Պետական դումայի VI նստաշրջանի «Միասնական Ռուսաստան» («Единая Россия») կուսակցության պատգամավոր, Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի անդամ։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1988 թվականից), Ռուսաստանի Դաշնության հերոս (1997 թվականից)։
Ալեքսանդր Ալեքսանդրի Կարելին Սան Սանիչ | |
---|---|
Ալեքսանդր Կարելին, Սանկտ-Պետերբուրգ 23.10.2013 | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Իրական քաշ | 130 կգ[1] |
Իրական հասակ | 191 սմ |
Հայտարարվող քաշ | մինչև 130 կգ քաշային |
Հայտարարվող հասակ | 191 սմ |
Ծննդյան թվական | սեպտեմբերի 19, 1967 (56 տարեկան) |
Ծննդավայր | Նովոսիբիրսկ, Ռուսաստան |
Մարզիչ | Վիկտոր Կուզնեցով |
Կարիերայի ավարտ | 2000 թվական |
Օլիմպիական խաղերի եռակի հաղթող (1988, 1992, 1996,մինչև 130 կգ քաշային կարգում), աշխարհի առաջնության իննակի հաղթող (1989-1991, 1993-1995, 1997-1999), Եվրոպայի ըմբշամարտի առաջնության տասերկուակի հաղթող (1987-1991, 1993-1996, 1998-2000), Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (2000), պատանիների աշխարհի առաջնության հաղթող (1988), ԽՍՀՄ-ի, ԱՊՀ-ի և Ռուսաստանի տասերեքակի հաղթող (1988-2000), «Աշխարհի բացարձակ չեմպիոն» գավաթի հաղթող (1989), 4 անգամ պարգևատրվել է «Ոսկե Գոտիով», որպես մոլորակի լավագույն ըմբիշ(1989, 1990, 1992, 1994)։ Իվան Պոդուբնովի անվան մրցումների հնգակի հաղթող։ 2 անգամ ճանաչվել է Ռուսաստանի լավագույն մարզիկ կոչմանը։ Ամբողջ մարզական ուղու ընթացքում հաղթել է 887 մարտ և պարտվել 2 անգամ[3], եղել են դեպքեր երբ մրցակիցները հրաժարվել են գոտեմարտից[4]։