From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Մանթաշյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոն վարչական շրջանում՝ Աբովյան փողոցում՝ Սբ. Կաթողիկե և Սբ. Աննա եկեղեցիների հարևանությամբ, տեղադրվել է 2012 թվականի ապրիլի 18-ին։
Ալեքսանդր Մանթաշյանի հուշարձան | |
---|---|
Ալեքսանդր Մանթաշյանի հուշարձանը | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Համայնք | Կենտրոն |
Առաջին հիշատակում | 2011 |
Գտնվում է | Աբովյան փողոցում` Սբ. Կաթողիկե և Սբ. Աննա եկեղեցիների հարևանությամբ |
Քանդակագործ(ներ) | Տիգրան Արզումանյան |
Ճարտարապետ(ներ) | Լևոն Ղալումյան |
Շինարարության ավարտ | 2012 |
Ներկա վիճակ | կանգուն
|
Մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանի արձանը տեղադրելու մասին Երևանի քաղաքապետի որոշումը կայացվել է 2011 թվականի հունիսի 20-ին։ Որոշման համար հիմք է հանդիսացել Երևանի քաղաքապետարանի գեղարվեստի խորհրդի նիստի արձանագրության դրական եզրակացությունը։
Մանթաշյանի հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2012 թվականի ապրիլի 18-ին՝ Աբովյան փողոցում՝ Սբ. Կաթողիկե և Սբ. Աննա եկեղեցիների հարևանությամբ։ Հուշարձանը հանդիսավոր կերպով բացել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Բացման խոսք են ասել դերասան Ազատ Գասպարյանը, փոխքաղաքապետ Կամո Արեյանը, արձանի հեղինակ, քանդակագործ Տիգրան Արզումանյանը[1]։
Բացմանը ներկա են եղել Ալեքսանդր Մանթաշյանի թոռը՝ Ալեքսանդր Մանթաշյանը և ծոռը՝ Միքայել Մանթաշյանը, սփյուռքահայ գործարար ու բարերար Վահագն Հովնանյանը, արձանի ստեղծման աջակից-հովանավոր Հովիկ Հովհակիմյանը, մշակութային և քաղաքական գործիչներ և այլք։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.