Ալեքսանդր Նևսկու եկեղեցի (Թբիլիսի)
From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Նևսկու եկեղեցի, ուղղափառ եկեղեցի Թբիլիսիում՝ Վրաստանի մայրաքաղաքում։ Գտնվում է Մարջանիշվիլի փողոցում։ Առօրյայում եկեղեցին անվանում են պարզապես «ռուսական եկեղեցի»։ Վերայում՝ հարևանությամբ գտնվող սուրբ Վլադիմիրի եկեղեցու հետ Թբիլիսիում համարվում են բացառիկ, քանի որ ժամերգություններն ամբողջությամբ կատարվում են հին սլավոնական եկեղեցական լեզվով։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Նևսկու եկեղեցի (այլ կիրառումներ)
Ալեքսանդր Նևսկու եկեղեցի Александро-Невская церковь (Тбилиси) | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Վրաստան |
Տեղագրություն | Թբիլիսի |
Անվանված | Ալեքսանդր Նևսկի |
Հիմնադրված | 1864 թիվ |
Alexander Nevsky Church, Tbilisi Վիքիպահեստում |
Ալեքսանդր Նևսկու եկեղեցին կառուցվել է 1864 թվականին հավատացյալների հանգանակությամբ։ Լրացուցիչ 5 000 ռուբլի է հատկացրել Սուրբ սինոդը։ 1886 թվականին եկեղեցուն կից կառուցել են նաև զանգակատուն։ Կա նաև երկու սեղանատուն՝ Ալեքսանդր Նևսկու և Նիկոլայ Հրաշագործի անուններով, որոնք կառուցվել են 1900 թվականին Նիկոլայ II ցարի օրոք։ 1913 թվականին եկեղեցու հարևանությամբ կառուցեցին նաև ժամատուն ՝ ի հիշատակ Ռոմանովների դինաստիայի 300-ամյակին։
Եկեղեցում կան մի շարք սրբություններ՝ Մարիամ Մագդաղենացու մասունքները, Սուրբ Նինայի, Նիկոլայ Հրաշագործի, սուրբ Շիո Մգվիմսկիի մասունքները։
1950-ից 1982 թվականներին եկեղեցու քահանան էր մետրոպոլիտն Զինովին, որը թաղված է եկեղեցու հյուսիսային պատի մոտ։
1970-ական թվականներին եկեղեցում էր ծառույություն մատուցում վանահայր Վիտալին, որը բակում, խորանի կողմում է թաղված։
- «Ведомости Патриархии» № 34, 1999
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ալեքսանդր Նևսկու եկեղեցի (Թբիլիսի) կատեգորիայում։ |