Ալեքսանդր Նևսկու տաճար (Թիֆլիս)
From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Նևսկու տաճար (վրաց.՝ ტფილისის სამხედრო ტაძარი, tp'ilisis samkhedro tadzari; ռուս.՝ Тифлисский Александро-Невский военный собор, Թիֆլիսի Ալեքսանդր Նևսկու զինվորական տաճար), 19-րդ դարի վերջին Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսում կառուցված ուղղափառական տաճար։ Ավերվել է 1930 թվականին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Նևսկու տաճար (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Ալեքսանդր Նևսկու տաճար վրաց.՝ ტფილისის სამხედრო ტაძარიռուս.՝ Тифлисский Александро-Невский военный собор, Հիմնական տվյալներ ...
Ալեքսանդր Նևսկու տաճար վրաց.՝ ტფილისის სამხედრო ტაძარი ռուս.՝ Тифлисский Александро-Невский военный собор | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | տաճար |
Երկիր | Վրաստան |
Տեղագրություն | Թբիլիսի |
Հիմնական ամսաթվերը | 1871 |
Ներկա վիճակ | քանդվել է 1930 թվականին |
Ճարտարապետ | Դավիդ Գրիմ |
Ճարտարապետական ոճ | ռուս-բյուզանդական ճարտարապետություն |
Կառուցման սկիզբ | 1871 |
Կառուցման ավարտ | 1897 |
Հիմնադրված | 1871 |
Գմբեթ | 8 |
Alexander Nevsky Cathedral, Tbilisi Վիքիպահեստում |
Փակել
Տաճարը կառուցվել է Կովկասի նվաճման առթիվ[1]։ Տեղակայված էր քաղաքի կենտրոնում՝ Գոլովինի պողոտայում՝ Գունիբի հրապարակում։ Այն ութ գմբեթ ունեցող կառույց էր։ Ուներ նաև զանգակատուն։ Տեղավորում էր մինչև հազար մարդ։ Տաճարի գլխավոր խորանը կառուցվել է ի պատիվ Շնորհապարտ Մեծ իշխան Ալեքսանդր Նևսկու, աջ կողմինը՝ ի պատիվ Միքայել հրեշտակապետի, ձախինը՝ ի պատիվ Նիկոլայ Հրաշագործի։