From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Վլասով (ռուս.՝ Александр Михайлович Власов, փետրվարի 25, 1955, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային գեղասահորդ, հանդես է եկել զուգասահքում։ Լինելով Իրինա Վորոբյովայի զուգընկերը՝ եղել է ԽՍՀՄ-ի, Եվրոպայի և աշխարհի առաջնության բազմակի չեմպիոն։ 1976 թվականի ԽՍՀՄ չեմպիոն։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ։ 1979-1980 մրցաշրջանում հանդես է եկել Իլյինա Ժաննայի հետ[1]։
Ալեքսանդր Վլասով | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Բնօրինակ անուն՝ | ռուս.՝ Александр Власов |
Մասնագիտացում՝ | գեղասահորդ և գեղասահքի մարզիչ |
Երկիր՝ | ԽՍՀՄ |
Ծննդյան ամսաթիվ՝ | փետրվարի 25, 1955 (69 տարեկան) |
Ծննդավայր՝ | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
1979 թվականին Իլյինա-Վլասով պարազույգը հանդես եկավ աշխարհի մակարդակով ամենադժվար էլեմենտներով՝ եռակի լուց պտույտ և երկու ու կես պտույտ ակսել, հատկապես նետումները՝ եռակի ռիտբերգեր և երկու ու կես պտույտ ակսել։ Սակայն միջխորհրդային մրցույթների ուժեղ մրցակցությունը հնարավորություն չտվեց նրանց ընդգրկվել ԽՍՀՄ հավաքականի կազմում։
Այս պահին աշխատում է որպես մարզիչ։
Ապրում և աշխատում է ԱՄՆ-ում կնոջ՝ Լաուրա Ամելինայի հետ։ Բազմաթիվ սաների թվում է նաև աղջիկը՝ Յուլյա Վլասովան։ Վերջինս 2006 թվականին Դրյու Մեքինսի հետ զուգապարում դարձել է պատանիների աշխարհի չեմպիոն։
Մրցույթներ | 1971—1972 | 1972—1973 | 1973—1974 | 1974—1975 | 1975—1976 | 1976—1977 |
---|---|---|---|---|---|---|
Ձմեռային օլիմպիական խաղեր | 4 | |||||
Աշխարհի առաջնություն | 6 | 4 | 3 | 2 | ||
Եվրոպայի առաջնություն | 3 | 2 | ||||
ԽՍՀՄ առաջնություն | 2 | 3 | 1 | 2 | ||
«Московские новости» թերթի մրցանակ | 1 | 2 |
Մրցույթներ | 1979—1980 |
---|---|
«Московские новости» թերթի մրցանակ | 3 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.