Ալեքսանդր Քեմուրջյան - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Ալեքսանդր Քեմուրջյան.

Ալեքսանդր Քեմուրջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։Անհիմն հղումները ենթակա են հեռացման։
Ալեքսանդր Քեմուրջյան
Александр Леонович Кемурджиан
Ծնվել էհոկտեմբերի 4, 1921(1921-10-04)
ԾննդավայրՎլադիկավկազ, ՌԽՖՍՀ
Մահացել էփետրվարի 24, 2003(2003-02-24) (81 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
ԳերեզմանՍմոլենկայի հայկական գերեզմանոց
Քաղաքացիություն
 ԽՍՀՄ
և
 Ռուսաստան
Ազգությունհայ
ԿրթությունՄոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունավիատիեզերքային ճարտարագետ, ճարտարագետ, ակադեմիկոս և գյուտարար
ԱշխատավայրMobile Vehicle Engineering Institute?
Պարգևներ և
մրցանակներ
«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ Լենինի շքանշան «Պատվո նշան» շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Մարտական ծառայությունների» մեդալ «Աշխատանքի վետերան» մեդալ ԺՏՆՑ ոսկե մեդալ Արիության շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 50-ամյակ» հոբելյանական շքանշան «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ Լենինյան մրցանակ և «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ

Ալեքսանդր Լևոնի Քեմուրջյան (ռուս.՝ Александр Леонович Кемурджиан, հոկտեմբերի 4, 1921(1921-10-04), Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ - փետրվարի 24, 2003(2003-02-24), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), հայ խորհրդային ականավոր գիտնական, ինժեներ-կոնստրուկտոր, գյուտարար։ Աշխարհում առաջին լուսնագնացներ և մարսագնացների ստեղծողը։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1971), պրոֆեսոր (1971): Լենինյան մրցանակի դափնեկիր (1973):

Կենսագրություն

Ալեքսանդր Քեմուրջյանը ծնվել է 1921 թվականի հոկտեմբերի 4-ին, Ռուսաստանի Վլադիկավկազ քաղաքում: 1951 թվականին ավարտել է Մոսկվայի բարձրագույն տեխնիկական ուսումնարանը: 1951 թվականից աշխատել է Համառուսաստանյան տրանսպորտային մեքենաշինության գիտահետազոտական ինստիտուտում: 1969-1991 թվականներին եղել է փոխտնօրեն և գլխավոր կոնստրուկտոր, 1991 թվականից՝ գլխավոր խորհրդական:

Աշխատանքները վերաբերում են շարժիչների հովացման բարձրջերմաստիճանային համակարգերին, «Լուսնագնաց» կայանների ինքնագնաց շասսիների, մասնագիտացված ռոբոտների, Մարսի և նրա արբանյակ Ֆոբոսի մակերևույթի, Վեներայի ֆիզիկական հատկությունների ուսումնասիրման շարժական սարքերի ստեղծման հարցերին:

Անդամակցություն

  • Ռուսաստանի տիեզերագնացության դաշնության անդամ:
  • Ռուսաստանի տիեզերագնացության ակադեմիայի անդամ:
  • ԱՄՆ-ի Մոլորակային ընկերության անդամ:
  • Եվրոպական երկրաֆիզիկական ընկերության (Գերմանիա) անդամ:
  • Տիեզերական տարածքների հետազոտման հանձնաժողովի (թղթակից անդամ):

Պարգևներ

  • Լենինի շքանշան:
  • Խիզախության շքանշան:
  • Կարմիր աստղի շքանշան (1944):
  • Հայրենական պատերազմի շքանշան (1945, 1995):
  • Փառքի շքանշան:
  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ:

Երկեր

  • Автоматические станции для изучения поверхностного покрова Луны, М., 1976 (համահեղինակ).
  • Передвижение по грунтам Луны и планет, М., 1986 (համահեղինակ).
  • Планетаходы, М., 1993.

Արտաքին հղումներ


{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Ալեքսանդր Քեմուրջյան
Listen to this article