իսպանացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Ալեքս Բերենգեր (իսպ.՝ Álex Berenguer, հուլիսի 4, 1995[1][2], Barañáin-Barañain), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Տորինոյի կազմում։ Խաղում է ձախ պաշտպանի դիրքում[3]։
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Ամբողջական անուն | Alejandro Berenguer Remiro | ||
Քաղաքացիությունը | Իսպանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 4, 1995[1][2] (29 տարեկան) | ||
Ծննդավայր | Barañáin-Barañain | ||
Հասակ | 175 սմ | ||
Քաշ | 70 կգ | ||
Դիրք | ձախ վինգեր | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Տորինո | ||
Համար | 21 | ||
Պատանեկան կարիերա | |||
Օսասունա | |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2014-2015 | Օսասունա B | 33 | (9) |
2014-2017 | Օսասունա | 80 | (4) |
2017-ներկա | Տորինո | 32 | (2) |
| |||
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Բերենգերը Օսասունայի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2014 թվականի սեպտեմբերի 9-ին՝ փոխարինման մտնելով Իսպանիայի գավաթի Դեպորտիվո Ալավեսի դեմ խաղում[4][5]։ Առաջին հանդիպումը Սեգունդա Դիվիզիոնում անցկացրեց 2015 թվականի հունվարի 10-ին՝ Ռեկրեատիվոյի դեմ խաղում[6][7]։ Ապրիլի 25-ին Բերենգերը հեռացվեց խաղադաշտից Ալբասետեի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով փոխարինման մտնելուց 7 րոպե անց[8]։ Իր առաջին մրցաշրջանում իսպանացին անցկացրեց 14 հանդիպում[9]։
Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում Բերենգերը խփեց 2015 թվականի օգոստոսի 30-ին՝ Միրանդեսի դեմ խաղում[10][11]։ 2016 թվականի հունվարի 29-ին իսպանացին երկարաձգեց իր պայմանագիրը Օսասունայի հետ մինչև 2020 թվականը[12]։ Փետրվարի 27-ին նա խփեց Կորդովայի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[13]։ Մայիսի 29-ին Բերենգերը հեռացվեց խաղադաշտից Հուեսկայի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 27-րդ րոպեին[14]։ 2015-16 մրցաշրջանում իսպանացին անցկացրեց 38 հանդիպում առաջնությունում[15]՝ դառնալով 3 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ և օգնելով Օսասունային տեղափոխվել Լա Լիգա[16][17]։
Առաջին հանդիպումը Լա Լիգայում Բերենգերը անցկացրեց 2016 թվականի սեպտեմբերի 22-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Էսպանյոլի դեմ խաղում[18][19]։ Դեկտեմբերի 21-ին նա գոլի հեղինակ դարձավ Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչի Գրանադայի դեմ խաղում՝ օգնելով Օսասունային հաղթել 2-0 հաշվով[20]։ 2017 թվականի հունվարի 22-ին իսպանացին 2 գոլային փոխանցում տվեց Սևիլյայի դեմ խաղում[21]։ Իր առաջին գոլը Իսպանիայի առաջնությունում Բերենգերը խփեց ապրիլի 5-ին՝ Դեպորտիվո Ալավեսի դեմ խաղում[22][23]։ Օսասունայի առաջին թիմի կազմում նա անցկացրեց 84 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
2017 թվականի հուլիսի 17-ին Բերենգերը 5.5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Տորինո[24][25][26][27]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 11-ին՝ Իտալիայի գավաթի Տրապանիի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլի հեղինակ[28]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց օգոստոսի 20-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Բոլոնյայի դեմ խաղում[29]։ Իր առաջին գոլը Իտալիայի առաջնությունում խփեց դեկտեմբերի 11-ին՝ Լացիոյի դեմ խաղում[30]։ Առաջին մրցաշրջանում Տորինոյի կազմում Բերենգերը անցկացրեց 25 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[31]։
2018 թվականի հոկտեմբերի 5-ին Բերենգերը գոլ խփեց Ֆրոզինոնեի դեմ խաղում՝ 3-2 հաշվով հաղթանակ պարգևելով Տորինոյին[32][33][34]։
2018 թվականի նոյեմբերի 22-ի դրությամբ[35]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Օսասունա | 2014–15 | Սեգունդա Դիվիզիոն | 13 | 0 | 1 | 0 | — | — | 14 | 0 | ||
2015–16 | 38 | 3 | 0 | 0 | 1 | 0 | 39 | 3 | ||||
2016–17 | Լա Լիգա | 29 | 1 | 2 | 1 | — | 31 | 2 | ||||
Ընդհանուր | 80 | 4 | 3 | 1 | 0 | 0 | 1 | 0 | 84 | 5 | ||
Տորինո | 2017–18 | Սերիա A | 22 | 1 | 3 | 1 | — | 25 | 2 | |||
2018–19 | 10 | 1 | 1 | 0 | 11 | 1 | ||||||
Ընդհանուր | 32 | 2 | 4 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 36 | 3 | ||
Կարիերայի ընդհանուր | 112 | 6 | 7 | 2 | 0 | 0 | 1 | 0 | 120 | 8 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.