Ալթայան լեզուներ
From Wikipedia, the free encyclopedia
Ալթայան լեզուներ (Սխալ անվանմամբ՝ Թյուրք-Թաթարական, Թյուրք–մոնղոլաթաթարական Թյուրքամոնղոլ–Թաթարական լեզուներ), լեզվաընտանիք, որը բաժանվում է երեք խմբի՝ թյուրքական լեզուներ, մոնղոլական լեզուներ և Տունգուս–մանչժուրական լեզուներ։ Ալթայական լեզուներ, որոնց մի մասի ցեղակցությունը դեռևս հիմնավորապես ապացուցված չէ, բավական մեծ թիվ են կազմում և սփռված են Խաղաղ օվկիանոսից մինչև Փոքր Ասիա։ Որոշ լեզվաբաններ գտնում են, որ Ալթայական լեզուները ծագում են մի ընդհանուր հիմք լեզվից, ուրիշները դրանց միջև եղած նմանությունները բացատրում են լեզվական փոխազդեցությամբ, իսկ ոմանք էլ Ալթայական լեզուներ միավորում են ուգրո–ֆիննական լեզուների հետ, մեկ ընդհանուր՝ ուրալ–ալթայական լեզվաընտանիքում։
Ալթայան լեզուներ | |
---|---|
Տարածված՝ | Արևելյան, Հյուսիսային, Կենտրոնկան, և Արևմտյան Ասիա և Արևելյան Եվրոպա |
Դասակարգում՝ | Ալթայան լեզուներ |
Կազմ՝ |
Տունգուսական
Չինական և Չինարեն լեզուներ (որպես կանոն ընդգրկվում են)[1]
Ճապոնական (որպես կանոն ընդգրկվում են)[1]
|
ISO 639-2 և 639-5՝ | tut |
Ալթայական լեզուներով խոսում են Ալթայում և նրան հարող շրջաններում ապրող թյուրքական ու մոնղալախոս մոնղոլական ժողովուրդների լեզուները, որոնք մտնում են թյուրքական ու մոնղոլական լեզուների հյուսիսարևմտյան (ալթայերենը իր բարբառներով) և հյուսիսարևելյան խմբերի մեջ[2]։