Ալժիրցի կանայք
Պաբլո Պիկասոյի նկար / From Wikipedia, the free encyclopedia
«Ալժիրցի կանայք» (ֆր.՝ Les Femmes d'Alger), տասնհինգ նկարներից բաղկացած նկարաշար, որի հեղինակը իսպանացի նկարիչ, գծանկարիչ և քանդակագործ Պաբլո Պիկասոն է։ Այս շարքը ստեղծելիս Պիկասոն ներշնչվել է 1834 թվականին ֆրանսիացի նկարիչ Էժեն Դելակրուայի կողմից վրձնած «Ալժիրցի կանայք իրենց հանգստասենյակներում» ( ֆր.՝ Femmes d'Alger dans leur appartement) կտավից[1]։ «Ալժիրցի կանայք» շարքը Պիկասոյի աշխատանքների այն հատվածն է, որոնք նվիրված են այն նկարիչների ստեղծագործական կյանքին, որոնցով նա հիացել է[2]։
Ալժիրցի կանայք | |
---|---|
տեսակ | նկարների շարք |
նկարիչ | Պաբլո Պիկասո |
տարի | 1955 |
լայնություն | 146,4 սանտիմետր |
նյութ | յուղաներկ և cloth? |
հատվածն է | Ալժիրցի կանայք, Օ տարբերակ |
Ծանոթագրություններ |
«Ալժիրցի կանայք» նկարաշարի բոլոր ստեղծագործություններն ամբողջությամբ գնել են Վիկտոր և Սալլի Գանցերը Լուիզի Լերիս թանգարանի համար, որը Փարիզում է։ Նրանք նկարների համար 1956 թվականին վճարել են 212 500 ամերիկյան դոլար[3]։ Դրանցից տասը ավելի ուշ վաճառվեցին Սայդենբերգի պատկերասրահին։ Գանցերի ընտանիքը իր մոտ պահեց ներքոհիշյալ շարքի կտավները՝ «C», «H», «K», «M» և «O»[4]: Ներկայումս «Ալժիրցի կանայք» նկարաշարի ստեղծագործությունները պահպանվում են աշխարհի զանազան թանգարաններում և անհատական հավաքածուներում։