From Wikipedia, the free encyclopedia
Ալիկո Դանգոտե (ապրիլի 10, 1957[1][2], Կանո (քաղաք), Նիգերիայի պրոտեկտորատ), նիգերիացի գործարար և արդյունաբերող։ Առավել հայտնի է որպես Արևմտյան Աֆրիկայի ամենամեծ արդյունաբերական կոնգլոմերատի՝ Dangote Group-ի հիմնադիր, նախագահ և գործադիր տնօրեն։ Bloomberg Billionaires Index-ը նրա կարողությունը գնահատում է 16,1 միլիարդ դոլար 2023 թվականի նոյեմբերին, ինչը նրան դարձնում է Աֆրիկայի ամենահարուստ մարդը, աշխարհի ամենահարուստ սևամորթ մարդը և ընդհանուր առմամբ աշխարհի 107-րդ ամենահարուստ մարդը[5][6][7]։
Ալիկո Դանգոտե | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 10, 1957[1][2] (67 տարեկան) |
Ծննդավայր | Կանո (քաղաք), Նիգերիայի պրոտեկտորատ |
Քաղաքացիություն | Նիգերիա |
Կրոն | իսլամ |
Կրթություն | ալ-Ազհար համալսարան և Government College, Birnin Kudu? |
Մասնագիտություն | գործարար, գործարանատեր, բարեգործ, ձեռնարկատեր, բիզնես մագնատ և գլխավոր գործադիր տնօրեն |
Աշխատավայր | Dangote Group? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Երեխաներ | Icham nafion Dagonte?, Nafion icham Dangote? և Fatima Dangote? |
Կայք | dangote-group.com |
Aliko Dangote Վիքիպահեստում |
Դանգոտեն ծնվել է հարուստ Հաուսա մուսուլմանական ընտանիքում 1957 թվականի ապրիլի 10-ին Կանոյում, որն այն ժամանակ եղել է Բրիտանական Նիգերիայի մի մասը[8][9][10]։ Մայրը՝ Մարիա Սանուսի Դանթատան, եղել է գործարար Սանուսի Դանտատայի դուստրը[11][12][13]։ Հայրը՝ Մուհամեդ Դանգոտեն, Դանտատայի բիզնես գործընկերը։ Մոր կողմից նա Ալհասան Դանտատայի ծոռն է, որը 1955 թվականին՝ իր մահվան պահին, եղել է Արևմտյան Աֆրիկայի ամենահարուստ մարդը[14][15][16]։ Դանգոտեի եղբայրը՝ Սանին (1959/60-2021 թվականներ), նույնպես գործարար է եղել։ Դանգոտեն կրթություն է ստացել Շեյխ Ալի Մադրասա Կումասիում, այնուհետև Կանոյի մայրաքաղաքի միջնակարգ դպրոցում։ 1978 թվականին ավարտել է Բիրնին Կուդուի կառավարակ քոլեջը։ Նա իր բակալավրի աստիճանը ստացել է Կահիրեի Ալ-Ազհար համալսարանի բիզնեսի և կառավրման ոլորտում[16][17]։
Dangote Group-ը հիմնադրվել է որպես փոքր առևտրային ընկերություն 1977 թվականին, նույն թվականին Dangote-ն տեղափոխվել է Լագոս՝ ընդլայնելու ընկերությունը։ Դանգոտեն իր հորեղբորից 500,000 ֆունտ ստերլինգ վարկ է ստացել՝ սկսելու ապրանքների, ներառյալ պարկերով ցեմենտի, ինչպես նաև գյուղատնտեսական ապրանքների՝ բրնձի և շաքարի առևտուրը[18]։ 1990-ական թվականներին նա դիմել է Նիգերիայի Կենտրոնական բանկին այն մտքով, որ բանկի համար ավելի էժան կլիներ թույլ տալ իր տրանսպորտային ընկերությանը սպասարկող ավտոբուսների ցանց գործարկել, և առաջարկը հաստատվել է[10][19]։
Այսօր Dangote Group-ը Աֆրիկայի խոշորագույն կոնգլոմերատներից մեկն է, որն ունի միջազգային գրասենյակներ Բենինում, Գանայում, Զամբիայում և Տոգոյում։ Առևտրային ընկերությունից, Dangote Group-ը վերածվել է Նիգերիայի ամենամեծ արդյունաբերական խմբի՝ ունենալով այնպիսի ստորաբաժանումներ, ինչպիսիք են Dangote Sugar, Dangote Cement և Dangote Dangote Flour գործարանները։ Dangote Group-ը գերիշխում է Նիգերիայի շաքարի շուկայում, և դրա նավթավերամշակման բիզնեսը հիմնական մատակարարն է (շուկայի 70%-ը) երկրի զովացուցիչ ըմպելիքների, գարեջրի և հրուշակեղենի գործարանների համար։ Արևմտյան Աֆրիկայում ընկերությունում աշխատում է ավելի քան 11000 մարդ[20]։
2012 թվականի հուլիսին Դանգոտեն դիմել է Նիգերիայի նավահանգիստների մարմնին, որպեսզի վարձակալի լքված հողատարածք Ապապա նավահանգստում, որն էլ հաստատվել է։ Հետագայում այնտեղ շինություններ է կառուցել իր շաքարավազի ընկերության համար։ Դա Աֆրիկայում ամենամեծ գործարանն է և մեծությամբ երրորդն աշխարհում՝ արտադրելով տարեկան 800,000 մետրիկ տոննա շաքարավազ։ Dangote Group-ն ունի աղի գործարաններ և ալրաղացներ, ինչպես նաև հանդիսանում է բրնձի, ձկան, մակարոնեղենի, ցեմենտի և պարարտանյութերի խոշոր ներկրող։ Ընկերությունը մի քանի երկրներ արտահանում է բամբակ, հնդկական ընկույզ, կակաո, քնջութի սերմեր և կոճապղպեղ։ Բացի այդ, ընկերությունը մեծ ներդրումներ ունի անշարժ գույքի, բանկային, տրանսպորտի, տեքստիլի, նավթի և գազի ոլորտներում։
2022 թվականի փետրվարին Դանգոտեն հայտարարել է Նիգերիայում Peugeot հավաքման գործարանի ավարտի մասին՝ Stellantis Group-ի՝ Peugeot-ի մայր ընկերության և Կանո և Կադունա նահանգների կառավարությունների հետ համագործակցության միջոցով։ Նոր ավտոմոբիլային ընկերությունը՝ Dangote Peugeot Automobiles Nigeria Limited (DPAN) գործարանը, որը գտնվում է Կադունայում, իր գործունեության սկիզբը դրել է Peugeot 301, 508, 3008, 5008 և Landtrek մոդելների արտադրությամբ[21]։
Դանգոտեն շահագործման է հանձնել Dangote Refinery գործարանը 2023 թվականի մայիսի 22-ին Նիգերիայի Լեկկի քաղաքում։ Գործարանը նախատեսում է արտահանել ավելցուկային բենզինը՝ Աֆրիկայի խոշորագույն նավթ արտադրող ընկերությունը դարձնելով նավթամթերքների արտահանման կենտրոն։ Դանգոտեի խոսքով, ով ֆինանսավորել է գործարանի շինարարությունը, նա նախատեսում է նաև արտահանել դիզվառելիք։ Զտարանի գործարանը գտնվում է 6,180 ակր (2,500 հեկտար) տարածքում, Լեկկի ազատ առևտրի գոտում, Լեկկի, Լագոս նահանգ։ Նավթը մատակարարվում է աշխարհի ամենամեծ ստորջրյա խողովակաշարով՝ 1100 մետր երկարությամբ (680 մղոն)։
Դանգոտեն Նիգերիայի առաջին միլիարդատերն է դարձել 2007 թվականին։ Ըստ Bloomberg Billionaires Index-ի՝ Դանգոտեը 2013 թվականին իր անձնական ունեցվածքին ավելացրել է 9,2 միլիարդ դոլար, ինչը նրան դարձրել է աշխարհի 30-րդ ամենահարուստ մարդը և այդ ժամանակ Աֆրիկայի ամենահարուստ մարդը[22][23]։ 2015-ին HSBC-ի արտահոսքը բացահայտել է, որ Դանգոտեը HSBC-ի հաճախորդն է եղել և ակտիվներ է ունեցել Բրիտանական Վիրջինյան կղզիներում գտնվող հարկային դրախտում[24][25]։
2022 թվականի հունիսի դրությամբ Դանգոտեն եղել է Աֆրիկայի ամենահարուստ մարդը՝ 20 միլիարդ ԱՄՆ դոլար գնահատված կարողությամբ[6][26]։
Դանգոտեն նշանակալի դեր է խաղացել 2003 թվականին նախագահ Օլուսեգուն Օբասանջոյի վերընտրության ֆինանսավորման գործում, որի համար ներդրել է ավելի քան 200 միլիոն նորզելյա դոլար (2 միլիոն ԱՄՆ դոլար)։ Նա «Friends of Obasanjo and Atiku»-ի հովանավորությամբ N50 միլիոն (500 հազար ԱՄՆ դոլար) ներդրում է կատարել Ազգային մզկիթում։ Դանգոտեն նաև N200 մլն ներդրում է կատարել Նախագահական գրադարանին։ Այս խիստ վիճահարույց նվերները իշխող ԺԴԿ կուսակցության անդամների մոտ լուրջ մտահոգություններ են առաջացրել՝ չնայած Օբասանջոյի երկրորդ ժամկետի ընթացքում լավ հրապարակված հակակոռուպցիոն մղումներին[27]։
2011 թվականին Դանգոտեն նշանակվել է նախագահ Գուդլակ Ջոնաթանի կողմից որպես իր տնտեսական կառավարման թիմի մաս[28]։ 2017 թվականին լուրեր կային, որ Դանգոտեն մտածել է 2019-ի ընտրություններում Նիգերիայի նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին[29]։ Դանգոտեն դուրս է եկել ընտրություններից և հայտարարել, որ մտադիր չէ առաջադրվել ընտրովի պաշտոնում։ Փոխարենը Դանգոտեն միացել է Մուհամմադ Բուհարիի վերընտրության հատուկ խորհրդատվական կոմիտեին[30][31]։
Դանգոտեն համագործակցում է Բիլ և Մելինդա Գեյթսների հիմնադրամի հետ՝ առողջության հարցերով[32][33]։ 2014 թվականի օգոստոսին նվիրաբերել է 150 միլիոն ₦ (750,000 ԱՄՆ դոլար)՝ օգնելու Նիգերիայի կառավարությանը Էբոլայի տարածման դեմ պայքարում։ 2016 թվականի մայիսին նա 10 միլիոն դոլար է խոստացել «Բոկո Հարամի» ապստամբությունից տուժած նիգերիացիներին աջակցելու համար[34][35]։ 2020 թվականի մարտին նվիրաբերել է 200 միլիոն ₦ (500,000 դոլար)՝ Նիգերիայում COVID-19 վիրուսի տարածման դեմ պայքարելու համար[36]։
2019 թվականին Դանգոտեն և Ֆեմի Օտեդոլան խոստացել են Նիգերիայի ֆուտբոլի ազգային թիմին տալ 75,000 դոլար՝ Աֆրիկայի ազգերի գավաթում (AFCON) խփած յուրաքանչյուր գոլի համար[37]։ Նա նաև անգլիական «Արսենալ» ֆուտբոլային թիմի մոլի երկրպագու է և հետաքրքրություն է ցուցաբերել գնելու ակումբը։ 2020 թվականին գումար է նվիրաբերել Նիգերիայի սպորտի նախարարությանը՝ վերանորոգելու Աբուջա՝ երկրի ազգային սպորտային մարզադաշտը[38]։
Դանգոտեն ապրում է Լագոսում[17]։ Ունի երկու մասնավոր ինքնաթիռ և, ըստ տեղեկությունների, աշխատում է ամեն օր առավոտյան ժամը 05:00-ից սկսած՝ 12 ժամ, մինչև ժամը 17:00 և գրեթե ամեն օր վազում է 10 մղոն վազքուղու վրա[24]։
Դանգոտեն ամուսնացել է Զեյնաբ Դանգոտեի հետ 1977 թվականին, սակայն նրանք բաժանվել են անհայտ ժամանակաշրջանում։ Ավելի ուշ նա ամուսնացած էր Մարիա Մուհամմադ Ռուֆայի հետ մինչև նրանց ամուսնալուծությունը, թեև հարսանիքի և ամուսնալուծության ժամկետները հայտնի չեն[39]։ Ունի երեք դուստր՝ Հալիման, Մարիան և Ֆաթիմա, և որդեգրված որդի Աբդուլռահմանը։ Հալիման նրան է հետևել՝ դեպի բիզնեսի աշխարհ, և ներկայումս իր բիզնես գործառնությունների ընկերության գործադիր տնօրենն է։ 2023 թվականին երգիչ Դավիդոն հայտարարել է, որ Ալիկոն իր կնքահայրն է[40]։
Դանգոտեն ծառայում է Աֆրիկայի կորպորատիվ խորհրդի կազմում և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի «Կրթության առաջին համաշխարհային նախաձեռնության»[63], Քլինթոնի գլոբալ նախաձեռնության և Համաշխարհային տնտեսական ֆորումի Միջազգային բիզնես խորհրդի ղեկավար կոմիտեի անդամ է[64][65][66][67]։ 2016 թվականի սեպտեմբերին նշանակվել է ԱՄՆ Առևտրի պալատի Ամերիկա-Աֆրիկա բիզնես կենտրոնի համանախագահ[68][69][70]։ 2017 թվականի ապրիլին նա միացել է Քլինթոնի առողջապահական հասանելիության նախաձեռնության տնօրենների խորհրդին[71][72]։ Ինչպես նաև ծառայում է One Campaign-ի տնօրենների խորհրդում[73][74]։ 2022 թվականի օգոստոսին Նախագահ Բուհարին Դանգոտեին նշանակեց Նիգերիայի մալարիայի վերահսկման խորհրդի հիմնադիր նախագահ։ Նա նաև մալարիայի գլոբալ խորհրդի անդամ է, այլ առաջնորդների հետ միասին, ներառյալ Բիլ Գեյթսը, Ռեյ Չեմբերսը և նախկին նախագահ Էլեն Ջոնսոն Սերլիֆը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.