հրեական ծագումով լեհ քանդակագործ From Wikipedia, the free encyclopedia
Ալինա Շոպոչնիկով (լեհ.՝ Alina Szapocznikow, մայիսի 16, 1926[1][2][3][…], Կալիշ, Kalisz County, Greater Poland Voivodeship, Լեհաստան - մարտի 2, 1973[1][2][4][…], Պասի, Փարիզ, Ֆրանսիա), հրեական ծագումով լեհ քանդակագործ։
Ալինա Շապոչնիկով լեհ.՝ Alina Szapocznikow | |
---|---|
Ծնվել է | մայիսի 16, 1926[1][2][3][…] |
Ծննդավայր | Կալիշ, Kalisz County, Greater Poland Voivodeship, Լեհաստան |
Մահացել է | մարտի 2, 1973[1][2][4][…] (46 տարեկան) |
Վախճանի վայրը | Պասի, Փարիզ, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Ոճ | աբստրակցիոնիզմ և ֆեմինիստական արվեստ |
Ժանր | աբստրակցիոնիզմ |
Մասնագիտություն | քանդակագործ, արվեստագետ, գծանկարիչ, լուսանկարիչ և գծանկարիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Alina Szapocznikow Վիքիպահեստում |
Ալինա Շապոչնիկովը ծնվել է 1926 թվականի մայիսի 26-ին Կալիշ քաղաքում, բժշկի ընտանիքում։ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ հրեական ծագում ունենալու պատճառով փակվել է տարբեր համակենտրոնացման ճամբարներում` Օսվենցիմ, Բերգեն-Բելզեն, Թերեզիենշտադտ։
Պատերազմի ավարտից հետո 1946-1947 թվականներին ճարտարապետություն է սովորել Պրահայում, նախ Օտակար Վելիմսկու արվեստանոցում, ապա` Պրահայի գեղարվեստի բարձրագույն դպրոցում։ Կրթաթոշակի շնորհիվ` 1947-1950 թվականներին կրթությունը շարունակել է Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոցում, սակայն ծանր հիվանդության պատճառով նա ստիպված է եղել ընդհատել ուսումը և վերադառնալ Լեհաստան։
1963 թվականին Ալինա Շապոչնիկովը կրկին տեղափոխվել է Փարիզ։ 1969 թվականին նրա մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ, իսկ 1973 թվականին մահացել է Պասիի Պրա Կոտանտ առողջարանում։
Նրա ամուսինը եղել է արվեստի պատմաբան լեհ Ռիշարդ Ստանիսլավսկին, որի հետ ամուսնալուծվելուց հետո ամուսնացել է լեհ գրաֆիկ Ռոման Ցեսլևիչի հետ, ումից անբաժան է եղել մինչ իր մահը։
Ապրելով Լեհաստանում` նա ստեղծել է կերպարային քանդակներ` կիրառելով այնպիսի նյութեր, ինչպիսիք են բրոնզն ու քարը։ Փարիզում նա սկսել է փորձարկումներ անել սեփական մարմնի` պոլիէսթերից ու պոլիուրետանից պատրաստված գունավոր ծեփապատճենումներով։ Վերջին տարիներին նրա արվեստի վրա մեծ ազդեցություն է թողել վերահաս մահվան գիտակցումը։
Նրա աշխատանքները ներկայացված են Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում, Լոս Անջելեսի Ժամանակակից արվեստի թանգարանում, Փարիզի Պոմպիդու կենտրոնում և Լոնդոնի Թեյթ բրիտանական պատկերասրահում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.