Ալիշեր Ուսմանով
From Wikipedia, the free encyclopedia
Ալիշեր Բուրխանովիչ Ուսմանով (ուզբ.՝ Alisher Usmonov, սեպտեմբերի 9, 1953(1953-09-09) կամ 1953[1], Չուստ, Նամանգանի մարզ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][3][4]), ուզբեկական ծագմամբ ռուսական բիզնես մագնատ։ Ըստ 2015 թվականի Ֆորբս ամսագրի տվյալների՝ Ուսմանովը ճանաչվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդը՝ 14,7 մլրդ ԱՄՆ դոլար կարողությամբ և աշխարհի 58-րդ ամենահարուստ մարդը[15]։ 2013 թվականի դեկտեմբերին Բլումբերգի՝ աշխարհի միլիարդատերերի ցանկում զբաղեցրել է 37-րդ հորիզոնականը՝ 19.6 մլրդ ԱՄՆ դոլարով[16]։ 2014 թվականի մայիսին The Sunday Times-ը նրան ճանաչել է Միացյալ Թագավորության երկրորդ ամենահարուստ մարդը՝ 10.65 մլրդ ֆունտ կարողությամբ[17]։
Ալիշեր Ուսմանով ուզբ.՝ Alisher Burxonovich Usmonov | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 9, 1953(1953-09-09) (70 տարեկան) կամ 1953[1] |
Ծննդավայր | Չուստ, Նամանգանի մարզ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][3][4] |
Քաղաքացիություն | Ռուսաստան[5][6][7] |
Մայրենի լեզու | ուզբեկերեն |
Կրոն | իսլամ |
Կրթություն | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ (1976), ՌԴ կառավարությանը կից ֆինանսական համալսարան (1997), Academy of Finance? և Մոսկվայի պետական համալսարան |
Մասնագիտություն | գործարար, ձեռնարկատեր, ներդրող, ֆունկցիոներ և մեկենաս |
Աշխատավայր | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Խաղաղության պաշտպանության սովետական կոմիտե, Գազպրոմինվեստհոլդինգ և Russian Union of Industrialists and Entrepreneurs?[8] |
Ամուսին | Իրինա Վիներ |
Զբաղեցրած պաշտոններ | նախագահ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Navalny 35? և ՀամԼԿԵՄ |
Alisher Usmanov Վիքիպահեստում |
Ուսմանովն իր կարողությունը վաստակել է մետաղի և հանքերի շահագործումից ու ներդրումներից[18]․ ռուսական արդյունաբերական կոնգլոմերատ Մետալոինվեստի ամենամեծ բաժնետերն է, որը 2006 թվականին միացավ Գազմետալ բաժնետիրական ընկերության հետ[19]։
Նրան է պատկանում նաև Կոմերսանտ հրատարակչությունը։ Ռուսաստանի երկրորդ ամենամեծ շարժական հեռախոսակապի՝ Մեգաֆոնի և Mail.ru խմբի համասեփականատերն է[20]։ Վերջինս ռուսախոս աշխարհում համարվում է ամենամեծ ինտերնետ ընկերությունը[21], որին պատկանում են Օդնոկլասսնիկի, Վկոնտակտե և այլ հայտնի վեբ պորտալների բաժնեմասեր։
Ուսմանովը Digital Sky Technologies ("DST") հիմնադրամի ամենամեծ ներդրողն է․ բաժնեմասեր ունի նաև մի շարք միջազգային տեխնոլոգիական ընկերություններում[22]։
Սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահն է, ներդրումներ է կատարել սուսերամարտին վերաբերող ծրագրերում և նպաստել սուսերամարտի զարգացմանն ամբողջ աշխարհում[23] He is also a shareholder in Arsenal Football Club.[24][25]։ Բաժնեմաս ունի նաև Արսենալ ֆուտբոլային ակումբում։
2008 թվականի փետրվարին Մետալոինվեստը դարձավ Մոսկվայի ֆուտբոլային թիմի՝ Դինամոյի հովանավորը[26][27]։ Խաղացողների շապիկներին Xerox Corporation-ի փոխարինեց Մետալոինվեստ գրուպը, որը 7 մլն ԱՄՆ դոլարանոց գործարքի մաս էր կազմում[28]։
1994-1998 թվականներին Ուսմանովը միջբանկային ներդրումային և ֆինանսական «Ինտերֆին» ընկերության ղեկավարությամբ գազի դիմաց պարտքեր է հավաքել։ 1990-ականների վերջին Ուսմանովը հանդիպեց Ռեմ Վյախիրևին. Իրենց ջանքերն ու ֆինանսները միավորելով՝ «Գազպրոմը» և «Ինտերֆինը» ձեռք բերեցին վերահսկիչ բաժնետոմսեր Օսկոլի էլեկտրամետաղագործական գործարանում (OEMK) և Լեբեդինսկու լեռնահանքային և վերամշակող գործարանում՝ դրանք համախմբելով Gazmetall-ում։ 2002 թվականին Ուսմանովի «Ինտերֆինը» գնեց «Գազպրոմի» մասնաբաժինը այս ընկերությունում և դարձավ միակ վերահսկիչ բաժնետերը։ 2005 թվականին Ուսմանովը Վասիլի Անիսիմովի հետ Բորիս Իվանիշվիլիից ձեռք բերեց Միխայլովսկի ԳՕԿ-ն։ 2006 թվականին նշված բոլոր ակտիվները համախմբվել են «Մետալոինվեստ»-ում, որի համասեփականատերերն են դարձել Անիսիմովը և Վլադիմիր Սկոչը[29][30][31] Ուսմանովի հետ (որին բաժնետոմսերը փոխանցվել են 1999 թվականին նրա որդու՝ Անդրեյ Սկոչի անունով[32][33][34] ։ դարձել է Պետդումայի պատգամավոր)