Արծվանիստ (գետ)
Գեղարքունիքի մարզի գետ / From Wikipedia, the free encyclopedia
Արծվանիստ (վերին հոսանքում՝ Մայրառու), գետ Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի ավազանում։ Սկիզբ է առնում Վարդենիսի լեռնաշղթայի հյուսիսային լանջերից՝ 3200 մ բարձրությունից և թափվում Սևանա լիճ։ Երկարությունը 20, 1 կմ է, ջրհավաք ավազանը՝ 86 կմ²։ Գետահովիտը վերին հոսանքում V-աձև է, միջինում՝ Ս-աձև։ Սնումը հիմնականում ստորերկրյա (61%) է, վարարումը՝ գարնանը։ Տարեկան միջին ծախսը 0, 6 մ³/վ է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով[1]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արծվանիստ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Արծվանիստ, Բնութագիր ...
Արծվանիստ | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 20,1 կմ |
Ավազանի մակերես | 86 կմ² |
Ջրի ծախս | 0,6 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Վարդենիսի լեռներ |
Գետաբերանի տեղակայում | Սևանա լիճ |
Տեղակայում | |
Երկիր | Հայաստան |
Երկրամաս | Գեղարքունիքի մարզ |
Փակել