Ալիսա Կոոնեն
From Wikipedia, the free encyclopedia
Ալիսա Գեորգիևնա Կոոնեն (հոկտեմբերի 5 (17), 1889, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 20, 1974(1974-08-20)[2][3], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ռուս դերասանուհի, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստուհի (1935):
Ալիսա Կոոնեն | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 5 (17), 1889 |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | օգոստոսի 20, 1974(1974-08-20)[2][3] (84 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Կրթություն | Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասանուհի և թատրոնի դերասանուհի |
Ամուսին(ներ) | Ալեքսանդր Թաիրով |
Պարգևներ և մրցանակներ | |
Ալեքսանդր Թաիրովի կինը։
Ավարտել է Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի դպրոցը և 1905-1913 թվականներին խաղացել ՄԳԱԹ-ում։ 1914-1949 թվականներին եղել է Կամերային թատրոնի առաջատար դերասանուհին։
Կոոնենի և Ա. Թաիրովի ստեղծագործական համագործակցությունը որոշիչ է այդ թատրոնի գաղափարա-գեղարվեստական ուղղության համար։ Հռչակվել է իբրև ողբերգակ դերասանուհի։
Լավագույն դերակատարումներից են ՝ Ադրիեննա Լեկուվրյոր (Սկրիբի և Լգուվեի «Ադրիան Լեկուվրյոր»), Ֆեդրա (Ռասինի «Ֆեդրա»), կոմիսար (Վիշնևսկու «Լավատեսական ողբերգություն»)։ 1953 թվականին Վ. Ակսեոնովի խմբի հետ գրական-երաժշտական ծրագրով (Հ. Իբսենի «Պեր Գյունտ») այցելել է Երևան։ 1975 թվականին Մոսկվայում հրատարակվել է Կոոնենի «Կյանքի էջեր» (ռուսական հրատարակություն) գիրքը։