արգենտինացի քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Ալիսիա Մորո դե Խուստո (իսպ.՝ Alicia Moreau de Justo, հոկտեմբերի 11, 1885[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2] - մայիսի 12, 1986[1], Բուենոս Այրես, Արգենտինա[2]), արգենտինացի բժիշկ, քաղաքական գործիչ, խաղաղարար և մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստ։ Նա առաջատար դեմք էր Արգենտինայի ֆեմինիզմի և սոցիալիզմի ոլորտներում[3]։
Ալիսիա Մորո դե Խուստո | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 11, 1885[1] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2] |
Մահացել է | մայիսի 12, 1986[1] (100 տարեկան) |
Մահվան վայր | Բուենոս Այրես, Արգենտինա[2] |
Քաղաքացիություն | Արգենտինա և Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Բուենոս Այրեսի ազգային համալսարան և Բուենոս Այրեսի համալսարանի բժշկական ֆակուլտետ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, համալսարանի դասախոս, լրագրող, բժիշկ և սուֆրաժիստ |
Աշխատավայր | Լա Պլատայի ազգային համալսարան և La Vanguardia |
Ամուսին | Խուան Բաուտիստա Խուստո |
Կուսակցություն | Socialist Party? |
Alicia Moreau de Justo Վիքիպահեստում |
20-րդ դարի սկզբից նա ընդգրկվել է կանանց իրավունքների պաշտպանության շարժումներում։ 1902 թվականին համախոհների հետ ստեղծել է Արգենտինայի ֆեմինիստական սոցիալիստական կենտրոնը և Արգենտինայի ֆեմինիստական աշխատանքային միությունը[4]։
Նա խորհրդաժողովներ է կազմակերպել Լույս հիմնադրամում և իր հոր հետ հիմնադրել է Ateneo Popular կազմակերպությունը։ Եղել է «Նոր մարդկություն» (իսպ.՝ Humanidad Nueva) ամսագրի գլխավոր խմբագիրը[5] և «Մեր դեպքը» (իսպ.՝ Nuestra Causa) պարբերականի տնօրենը։ 1914 թվականին նա ավարտել է քոլեջը որպես բժիշկ և մի քանի տարի անց միացել է Արգենտինայի Սոցիալիստական կուսակցությանը։ Դրանից որոշ ժամանակ անց նա ամուսանցել է քաղաքական գործիչ Խուան Բ. Խուստոյի հետ և նրանք ունեցել են երեք երեխա[6]։
1918 թվականին հիմնել է Unión Feminista Nacional (Ազգային ֆեմինիստական միություն) միությունը և նրա ամուսնու մահից հետո, 1928 թվականին[3] նա շարունակել է կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված իր քաղաքական գործունեությունը, հատկապես, երբ խոսքը վերաբերել է կանանց ընտրելու իրավունքին, հավասար պայմաններով աշխատանքային իրավունքին, հանրային առողջությանն ու հանրային կրթությանը։ 1932 թվականին նա նախագծել է կանանց սուֆրաժիստական շարժմում ստեղծելու օրենքի նախագիծը, որն Արգենտինայում չի արտոնվել մինչև 1947 թվականը[7]։ Նա աջակցում էր Երկրորդ իսպանական պետությանը Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ և դեմ էր պերոնիզմին, ինչը նա բնորոշում էր որպես հակադեմոկրատիա[4]։ 1958 թվականին նա մասնակցել է Սոցիալիստական կուսակցության բաժանմանն ու Արգենտինայի սոցիալիստական կուսակցության ստեղծմանը, դառնալով La Vanguardia օրաթերթի գլխավոր տնօրենը մինչև 1960 թվականը[8]։
Նա շարունակել է աշխատել մինչև իր կյանքի վերջին տարիները, 1975 թվականին մասնակցել է Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի ստեղծմանը[9]։
Եղել է Արգենտինայի ֆեմինիստական միության համահիմնադիրը, որը նպատակ ուներ միավորելու այդ ժամանակ Արգենտինայում գործող տարբեր ֆեմինիստական կազմակերպությունները[10]։ Դրանցից էին Ֆեմինիստական սոցիալիստական կենտրոնը, Ֆեմինիստական սոցիալիստական համաժողովն ու Կանանց ազգային խորհուրդը։ Ֆեմինիստական կազմակերպությունների հիմնական գործունեությունն ուղղված էր աջակցելու մի շարք օրինագծերի արտոնմանը, որոնք պաշտպանում էին կանանց աշխատելու իրավունքը, ինչպես նաև` նպատակ ունեին պաշտպանելու միայնակ մայրերին։ Այդ կազմակերպությունը հրատարակում էր Nuestra Causa ամսագիրը` իրենց գաղափարները տարածելու և կանանց ակտիվ գործողություններ կազմակերպելու համար[11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.