Ալիս Մանրո
կանադացի գրող / From Wikipedia, the free encyclopedia
Ալիս Էն Մանրո (անգլ.՝ Alice Munro, հուլիսի 10, 1931(1931-07-10)[2][3][4][…], Ուիգհեմ, North Huron, Հուրոն շրջան, Օնտարիո, Կանադա[5][6] - մայիսի 13, 2024(2024-05-13)[7], Port Hope, Northumberland County, Օնտարիո, Կանադա[8])` կանադացի ժամանակակից գրող։ Հատկապես հայտնի է իր կարճ պատմվածքներով, որոնց համար 2013 թ. արժանացել է Նոբելյան գրական մրցանակի:
Սա հոդված է վերջերս մահացած մարդու մասին: Որոշակի տեղեկությունները, ինչպիսիք են՝ մահվան կամ դրան նախորդող իրադարձությունների հանգամանքները, կարող են հաճախակի փոփոխվել՝ կախված այդ հանգամանքների ի հայտ գալուց: Այն դեպքում, երբ ապակառուցողական խմբագրումներ են եղել, դիմե՛ք ադմինիստրատորներին: |
Ալիս Մանրո անգլ.՝ Alice Munro | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Alice Ann Laidlaw[1] |
Ծնվել է | հուլիսի 10, 1931(1931-07-10)[2][3][4][…] |
Ծննդավայր | Ուիգհեմ, North Huron, Հուրոն շրջան, Օնտարիո, Կանադա[5][6] |
Վախճանվել է | մայիսի 13, 2024(2024-05-13)[7] (92 տարեկան) |
Վախճանի վայր | Port Hope, Northumberland County, Օնտարիո, Կանադա[8] |
Մասնագիտություն | գրող, սցենարիստ, վիպասան, վիպասան և լրագրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Կանադա[9][10][4] |
Կրթություն | Արևմտյան Օնտարիոի համալսարան[11] |
Ժանրեր | պատմվածք |
Ուշագրավ աշխատանքներ | Too Much Happiness?, Dear Life? և Something I've Been Meaning to Tell You? |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Թագավորական գրական ընկերություն |
Պարգևներ | |
Ամուսին | James Munro?[11] և Gerald Fremlin? |
Ներշնչվել է
| |
Ալիս Մանրո Վիքիքաղվածքում | |
Alice Munro Վիքիպահեստում |
Մանրոյի պատմվածքներում գործողությունները մեծ մասամբ ծավալվում են Օնտարիո նահանգի հարավ-արևմուտքում` Հուրոն շրջանում։ Մանրոն ուսումնասիրում է մարդկային խճճված պատմություններ` դրանք ներկայացնելով պարզ արձակ ոճով։ Նրա բազմաթիվ պատմվածքները հեղինակին ապահովել են մեր ժամանակների լավագույն գրողներից մեկի համբավը, իսկ Սինթիա Օզիքը նրան անվանել է «մեր Չեխով»[17]։ Իր ստեղծագործական երկար տարիների ընթացքում Ալիս Մանրոն արժանացել է բազմաթիվ մրցանակների. 2013 թ. Նոբելյան Գրական մրցանակի` «ժամանակակից կարճ պատմվածքի ժանրում վարպետության համար»[18], 2009 թ.` Բուքերյան միջազգային մրցանակի` ստեղծագործական ամբողջ գործունեության համար։ Բացի այդ` երեք անգամ արժանացել է Կանադայի Գլխավոր կառավարչի մրցանակին[19], 1996 թ. պարգևատրվել է Կանադայի Գրողների վստահության Մարիան Էնգել մրցանակով, իսկ 2004 թ.` Գրողների վստահության Ռոջըրս մրցանակով` «Փախուստի» համար։