From Wikipedia, the free encyclopedia
Ալիքային դիմադրություն էլեկտրական գծերում գործող լարման և տվյալ կտրվածքով անցնող հոսանքի հարաբերությունը էլեկտրամագնիսական վազող ալիքների տարածման ժամանակ։
Հաճախ ալիքային դիմադրությունն անվանում են բնութագրական դիմադրություն։ Բաշխված պարամետրերով գծերի համար ալիքային դիմադրությունն կարտահայտվի
բանաձևով, որտեղ.
Գծում կորուստ չլինելու դեպքում () ալիքային դիմադրությունն իրական է և կախված է գծի չափերից, երկրաչափական ձևից (նաև էլեկտրոդների նյութից ու դիէլեկտրիկից)։ Եթե գիծը բեռնավորված է ալիքային դիմադրությունյանը հավասար դիմադրությամբ, ապա նրանում անդրադարձող ալիքները բացակայում են։ Նման գիծը կոչվում է համաձայնեցված։
Հարթ ալիքի ալիքային դիմադրությունն որոշվում է էլեկտրական () և մագնիսական () դաշտերի լարվածությունների հարաբերությամբ՝
որն էլ իր հերթին հավասար է՝
Ձայնագիտության մեջ, վազող հարթ ալիքի ստեղծած ճևշման կամ մեխանիկակաև լարման () և միջավայրի մասնիկների շարժման արագության () հարաբերաթյունը՝
որտեղ -ն միջավայրի խտությունն է, -ն՝ ձայնի արագությունը։
Գազադինամիկայում լրացուցիչ աերոդինամիկ դիմադրություն, որն առաջանում է, երբ գազում շարժվող մարմնի արագությունը մեծ է լինում ձայնի արագությունից։ Շարժվող մարմնի առաջացրած հարվածային ալիքները մեծացնում են մարմնի շարժման դիմադրությունը։
Ծանր հեղուկներում, շարժվող մարմնի վրա ազդող լրացուցիչ դիմադրություն, որն առաջանում է ծանր հեղուկի ազատ մակերևույթի մոտով մարմնի շարժման ժամանակ։ Շարժման պատճառով հեղուկի մակերևույթի վրա գոյանում են ալիքներ, որոնք առաջացնում են ալիքային դիմադրություն՝ կախված շարժվող մարմնի ձևից և հեղուկի ազատ մակերևույթից ունեցած հեռավորությունից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 175)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.