Սպիրտ
From Wikipedia, the free encyclopedia
Սպիրտ (ծագել է լատիներեն spiritus- ոգի բառից, հնացած ձև՝ ալկոհոլ, արաբերեն الكحول ալ-կուհուլ- փոշի բառից[1]), օրգանական միացություն, որը պարունակում է մեկ կամ մի քանի, ածխածնի (sp³ հիբրիդացման վիճակում գտնվող) հագեցած ատոմին անմիջականորեն կապված հիդրօքսիլ (-OH) ֆունկցիոնալ խումբ (հիդօքսիլ, OH)[2]։ Սպիրտը կարելի է դիտարկել որպես ջրի (H−O−H) ածանցյալ, որում ջրածնի մեկ ատոմը տեղակալված է R−O−H օրգանական ֆունկցիոնալ խմբով։
Սպիրտ | |
---|---|
Եռման ջերմաստիճան | 97,2 °C °C |
Քիմիական հատկություններ | |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
ԿՏՔՄՄ անվանակարգում այն միացությունների համար, որում հիդրօքսիլ խումբը կապված է ածխածնի (sp² հիբրիդային) չհագեցած ատոմի հետ, խորհուրդ է տրվում «էնոլներ» անվանումը (հիդրօքսիլը կապված է վինիլային C=C կապի հետ)[3] և «ֆենոլներ» (հիդրօքսիլը կապված է բենզոլային կամ այլ արոմատիկ օղակի հետ)[4]։
Սպիրտները մեծաքանակ և բազմատեսակ միացությունների դաս են ներկայացնում. նրանք շատ տարածված են բնության մեջ և հաճախ կենդանի օրգանիզմներում կատարում են կարևոր գործառույթներ : Օրգանական սինթեզի տեսանկյունից սպիրտները հանդիսանում են կարևոր միացություններ, հետաքրքրություն ներկայացնելով ոչ միայն որպես նպատակային, այլ նաև որպես մի շարք եզակի քիմիական հատկություններ ունեցող միջանկյալ նյութեր։ Բացի այդ սպիրտները հանդիսանում են արդյունաբերական կարևոր արտադրանք, և բազմաթիվ կիրառություններ ունեն ինչպես արդյունաբերությունում, այնպես էլ՝ առօրյայում։