Ալյուր
From Wikipedia, the free encyclopedia
Ալյուր, հացազգի, լոբազգի և այլ կուլտարաների հատիկներն ու սերմերն աղալուց ստացվող մթերք։ Հացաբույսերի ալյուրն օգտագործվում է հաց, մակարոնեղեն և հրուշակեղեն պատրաստելու, իսկ հատիկակերային ալյուրը՝ համակցված կեր ստանալա համար։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալյուր (այլ կիրառումներ)
Տեսակ | սննդային բաղադրամաս |
---|---|
Ենթատեսակ | powder?, հիմնական սննդամթերք և երկար պահպանվող մթերք |
Ստեղծման տարեթիվ | մ.թ.ա. 14 հազարամյակ |
Հիմնական | հացահատիկ |
Flour Վիքիպահեստում |
Ալյուրը լինում է՝
- ցորենի
- աշորայի (տարեկան)
- եգիպտացորենի
- գարու
- վարսակի
- հնդկացորենի
- սոյայի
Որպես սննդամթերք առավել տարածված է ցորենի և աշորայի ալյուրը։ Ըստ նշանակության, ալյուրը ստորաբաժանվում է առանձին տեսակների։ Նրա տեսակը բնութագրվում է հատիկի՝ աղալուց հետո ալյուրի մեջ անցած արտաքին մասերի (թաղանթի ու սաղմի) և ալրային միջուկի (էնդոսպերմի) հարաբերակցությամբ։ Հացազգիներից ալյուր ստացվում է միանվագ, թեփախառը և տեսակավոր աղացման միջոցով։ Առաջին դեպքում ալյուր պարունակում է հատիկի պտղաթաղանթի և սաղմի խառնուրդ։ Երկրորդ դեպքում հատիկն աղում են նրանից պտղաթաղանթն ու սաղմը մասնակիորեն հեռացնելուց հետո։ Տեսակավոր ալյուրը հիմնականում բաղկացած է ալրային միջուկից։ Ալյուրի տարբեր տեսակների որակի որոշման համար կարևորագույն ցուցանիշներն են՝ խոնավությունը, մոխրայնությունը, մասնիկների խոշորությանը, օրգանոլեպտիկ հատկությունները (համը, հոտը, գույնը)։
Ալյուրն արտադրվում է ալրաղացներում, պահվում չոր, հով պահեստներում։ Սկսվել է կիրառվել ալյուրի՝ առանց տարայի պահեստավորման և տեղափոխման եղանակը։ Երկար (մինչև 2 տարի) պահվում է 15 %-ից ոչ ավելի խոնավության ալյուր։ Ցորենից մշակում են հացաթխման (շարմաղ, բարձր, առաջին և երկրորդ տեսակների, թեփախառը) և մակարոնեղենի ալյուր (խոշոր և կիսախոշոր)։ Աշորայից պատրաստում են շարմաղ, թեփահանած և թեփախառը ալյուր, եգիպտացորենից՝ երեք, մյուս կուլտուրաներից՝ մեկ տեսակի։