Ալոպուրինոլ
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Ալոպուրինոլ, վաճառքային անվանումը Զիլոպրիմ, դեղամիջոց, որը կիրառվում է արյան մեջ միզաթթվի բարձր մակարդակը նվազեցնելու նպատակով[1]։ Այն հատկապես կիրառվում է հադատապը բուժման, որոշ երիկամային քարերի առաջացումը կանխելու, ինչպես նաև քիմիոթերապիայով հարուցված միզաթթվի բարձր մակարդակը նվազեցնելու համար[2][3]։ Այն ընդունում են երկու եղանակով՝ խմելու և ներերակային ներարկման[3]։
Կլինիկական տվյալներ | |
---|---|
Օգտագործման եղանակներ | բերանով (դեղահաբ), լուծույթ ներերակային ներարկման համար |
ԱԹԴ կոդ |
|
Ֆարմակոկինետիկ տվյալներ | |
Կենսամատչելիություն | 78±20% |
Սպիտակուցով կապում | ոչ նշանակալի |
Նյութափոխանակություն | լյարդով (80% օքսիպուրինոլ, 10% ալապուրինոլ ռիբոզիդ) |
Կիսատրոհման պարբերություն | 2 h (օքսիպուրինոլ 18–30 h) |
Նույնացուցիչներ | |
IUPAC անվանում
1H-պիրազոլ պիրամիդին-4(2H)-մեկ
| |
CAS համար | 315-30-0 |
PubChem CID | 2094 |
DrugBank | DB00437 |
CompTox Dashboard (EPA) | |
ECHA InfoCard | 100.005.684 |
Քիմիական և ֆիզիկական տվյալներ | |
Քիմիական բանաձև | C5H4N4O |
Մոլային զանգված | 7005136114000000000♠136114 g·mol−1 |
Խմելու ձևով ընդունման դեպքում հաճախ հանդիպող կողմնակի երևույթներն են քորը և ցանը[3]։ Ներարկման պարագայում հաճախ հանդիպող կողմնակի երևույթները ներառում են փսխումը և երիկամային խնդիրների առաջացումը[3]։ Հոդատապի նոպայի ընթացքում ալոպուրինոլի կիրառումը համարվում է անվտանգ, չնայած խորհուրդ չի տրվում[4]։ Նույնիսկ հոդատապի սուր նոպայի ժամանակ, դեղամիջոցի ընդունումը պետք է շարունակվի[2][4]։ Չնայած հղիության ընթացքում կիրառման ժամանակ վնասակար ազդեցություն չի հայտնաբերվել, սակայն այդ կիրառումը լավ ուսումնասիրված չէ[5]։ Ալոպուրինոլը դասվում է քսանտինօքսիդազայի պաշարիչների դասի դեղամիջոցների խմբին[3]։
Ալոպուրինոլը, որպես դեղամիջոց, Միացյալ Նահանգներում սկսել է կիրառվել 1966 թվականից[3]։ Այն ընդգրկված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կենսական նշանակության դեղերի ցանկում (List of Essential Medicines), առավել արդյունավետ և անվտանգ դեղերը, որոնց կարիքն ունի առողջապահության համակարգը[6]։ Ալոպուրինոլը հասանելի է որպես ջեներիկ դեղամիջոց[3]։ Մեծածախ վաճառքի գինը զարգացած երկրներում մոտավորապես 0,81-3,42 ԱՄՆ դոլար է ամսական[7]։ ԱՄՆ-ում մեկ ամսվա բուժման արժեքը 25 դոլարից պակաս է[8]։ 2016 թվականին այն 52-րդ հորիզոնականում էր ամենաշատը դուրս գրված դեղերի շարքում՝ 15 միլիոն նշանակում ցուցանիշով[9]։