From Wikipedia, the free encyclopedia
Բալու, գյուղ Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթի Բալուի գավառակում, իսկ ավելի վաղ ժամանակներում Մեծ Հայքի Չորրորդ Հայք նահանգի Բալահովիտ գավառում, Արածանիի աջ ափին։ Երեք կողմից շրջապատված է գետով։
Քաղաք | ||
---|---|---|
Բալու | ||
Վարչական տարածք | Թուրքիա | |
Վիլայեթ | Դիարբեքիրի վիլայեթ | |
Գավառակ | Բալուի գավառակ | |
Այլ անվանումներ | Պալու | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 10 000 մարդ (1914) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), թուրքեր, քրդեր, ասորիներ, հույներ | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | բալուեցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 23500 | |
| ||
Բալուն նշանավոր է եղել անառիկ բերդով և ամրություններով, որոնք հավանաբար ուրարտական ժամանակաշրջանի կառույցներ են։ Ս․ Մեսրոպ լեռան գագաթին գտնվում էր ուրարտական հինավուրց կիսակործան բերդը։ Ըստ Վարդան պատմիչի, լեռը կոչվել է Մեսրոպ Մաշտոցի անունով, որովհետև վերջինս բերդում մնացել է յոթ շաբաթ և լրացրել է հայերեն այբուբենի տառերը։ Այստեղ պահպանվել էին միջնաբերդի, պարիսպների, շտեմարանի ավերակները և 29 տողից բաղկացած արձանագրություն։
Բալուն նվաճել են պարսիկները, բյուզանդացիները, արաբները, իսկ XVI դարից տիրել են թուրքերը։ Չդիմանալով թուրքերի բռնություններին՝ Բալուի հայերը գաղթել են օտար երկրներ և նրանց թիվն աստիճանաբար նվազել է։ 1880 թվականին Բալուն ուներ մոտ 5000 հայ բնակիչ։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին նրա 10 000 բնակչից 2500-ը հայեր էին, մնացածը՝ թուրքեր, քրդեր, ասորիներ, հույներ։
Բալուի հայերը 1895 թվականին հերոսական ինքնապաշտպանական կռիվներ մղեցին համիդյան ջարդարարների դեմ՝ տալով շատ զոհեր։ Մեծ եղեռնի ժամանակ նրանք նորից ինքնապաշտպանության դիմեցին, բայց ուժերն անհավասար էին, և պարտվեցին։ Հետագայում տեղացի հայերից շուրջ 750 մարդ վերադարձան ու բնակություն հաստատեցին Բալուում և նրա շրջակա գյուղերում։ 1960 թվականի տվյալներով Բալուն ուներ 4135 բնակիչ։
Հայերն զբաղվում էին հիմնականում արհեստներով (կտավագործություն, կոշկակարություն), առևտրով, նաև երկրագործությամբ, խաղողագործությամբ, պտղաբուծությամբ։ Նրանք պատրաստում էին կոշիկներ, կտավ, չորացրած մրգեր և արտածում Խարբերդ, Ամիդ, Մուշ, Չարսանճագ և այլն։
Բալուի հայ առաքելական եկեղեցու հետևորդներն ունեին չորս եկեղեցի (Քաղցրահայաց Ս․ Աստվածածին, Ս․ Լուսավորիչ, Ս․ Սահակ, Ս․ Կիրակոս) և երկու երկսեռ դպրոց, բողոքական հայերը՝ մեկ եկեղեցի և մեկ դպրոց։ Բալուում գործում էին Մեսրոպյան և Բարեսիրաց ընկերությունները (առաջինը՝ վարժարաններին նպաստելու, երկրորդը՝ գավառի աղքատներին օգնելու նպատակով)[1]։
Բալու քաղաքից արևելք Արածանիի հովտում փռված է Ալվա դաշտը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.