From Wikipedia, the free encyclopedia
Ալվարո Օբրեգոն (իսպ.՝ Álvaro Obregón Salido; փետրվարի 19, 1880[1][2], Նավոխոա, Սոնորա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - հուլիսի 17, 1928[3][1][2], San Ángel, Álvaro Obregón, Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի զինվորական և քաղաքական գործիչ։ Մեքսիկական հեղափոխության մասնակից և Նոգալեսի ճակատամարտի հրամանատար։ 1920 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 1924 թվականի նոյեմբերի 30-ը եղել է Մեքսիկայի նախագահ։ Նա աջակցեց Սոնորայի որոշմանը հետևել Կոաուիլայի նահանգապետ Վենուստիանո Կառանսային որպես հեղափոխության ղեկավար ընդդեմ Հուերտա ռեժիմի։ Կառանսան նշանակեց Օբրեգոնին Մեքսիկայի հյուսիս արևմուտքում հեղափոխական զորքերի հրամանատար, 1915 թվականին նրան նշանակեց պատերազմի նախարար։ 1920 թվականին Օբրեգոնը հեղափոխություն կազմակերպեց արդեն Կառանսայի դեմ, որում Կառանզան սպանվեց։ Նա հաղթեց հաջորդ ընտրություններում՝ հավաքելով ընտրողների ձայների մեծամասնությունը։
Ալվարո Օբրեգոն իսպ.՝ Álvaro Obregón Salido | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 19, 1880[1][2] |
Ծննդավայր | Նավոխոա, Սոնորա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Մահացել է | հուլիսի 17, 1928[3][1][2] (48 տարեկան) |
Մահվան վայր | San Ángel, Álvaro Obregón, Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Գերեզման | Huatabampo |
Քաղաքացիություն | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և ռազմական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Մեքսիկայի նախագահ և նախարար |
Կուսակցություն | Լեյբորիստական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Alvaro Obregon Վիքիպահեստում |
Օբրեգոնի նախագահությունը առաջին խաղաղ նախագահությունն էր սկսած 1910 թվականից, երբ հեղափոխությունը բռնկվեց։ Նա սկսեց լայնամաշտաբ կրթական բարեփոխումներ (Մեքսիկական մուրալիզմը ծաղկունք ապրեց), վերսկսեց հողային բարեփոխումները և աշխատանքային օրենքներում կատարեց փոփոխությունները, որը բերեց Մեքսիկայի բանվորների տարածքային կոնֆեդերացիայի հզորացմանը։ 1923 թվականի օգոստոսին նա ստորագրեց Նուկարելիի պայմանագիրը, որը հստակեցրեց Մեքսիկայի իրավունքները և ԱՄՆ հետաքրքրությունները նաֆթի պաշարների նկատմամբ և բերեց նրան, որ ԱՄՆ-ն դիվանագիտորեն ճանաչեց նրա կառավարությանը[4]։ 1923-24 թվականներին Օբրեգոնի ֆինանսների նախարար Ադոլֆո դե լա Հուերտան կազմակերպեց ապստամբություն՝ մասամբ Բուկարելիի պայմանագրին դեմ լինելով, Օբրեգոնը ստիպված էր վերադառնալ պատերազմի դաշտ ճնշելու ապստամբությունը։ Նրա հաղթանակի մեջ մեծ ներդրում ունեցավ ԱՄՆ-ն որը ռմբակոծեց Հուերտայի աջակիցների դիրքերը[5]։
1924 թվականին Օբրեգոնը իրեն որպես հետևորդ հայտարարեց իր նախկին զինակից Պլուտարկո Էլիաս Կալեսին, ով ընտրվեց նախագահ և չնայած Օբրեգոնը վերադարձավ Սոնորա, նա մեծ ազդեցություն ունել Կալեսի վրա։ Իրագործելով սահմանադրական բարեփոխումներ, որը հնարավորություն էր տալիս նախագահին ևս մեկ անգամ վերընտրվել, Օբրեգոնը նորից ընտրվեց նախագահ 1928 թվականի ընտրություններում, սակայն սպանվեց Խոսե դե Լեոն Տորալի կողմից, մի մեքսիկացի, ով դժգոհ էր կառավարության հակակրոնական օրենքներից։ Օբրեգոնը սպանվեց մինչև նախագահի պաշտոնը ստանձնելը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.