թուրք քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Ալփարսլան Թյուրքեշ (թուրքերեն՝ Alparslan Türkeş, նոյեմբերի 25, 1917, Նիկոսիա, Նիկոսիայի շրջան, Կիպրոս - ապրիլի 4, 1997, Անկարա, Թուրքիա), թուրք ռազմական և քաղաքական գործիչ։ «Գորշ գայլեր» կազմակերպության հիմնադիր-առաջնորդը։ 1960 թվականի մայիսի 27-ի զինվորական հեղաշրջման կազմակերպիչներից։
Ալփարսլան Թյուրքեշ Alparslan Türkeş | ||
| ||
---|---|---|
Կուսակցություն՝ | Ազգայնական շարժման կուսակցություն և Republican Villagers Nation Party? | |
Կրթություն՝ | Կուլետի ռազմական լիցեյ և Թուրքական ռազմական ակադեմիա | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և ռազմական գործիչ | |
Դավանանք | իսլամ | |
Ծննդյան օր | նոյեմբերի 25, 1917 | |
Ծննդավայր | Նիկոսիա, Նիկոսիայի շրջան, Կիպրոս | |
Վախճանի օր | ապրիլի 4, 1997 (79 տարեկան) | |
Վախճանի վայր | Անկարա, Թուրքիա | |
Թաղված | Անկարա | |
Քաղաքացիություն | Թուրքիա և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն | |
Զավակներ | Tuğrul Türkeş?, Ահմեդ Քութալմըշ Թյուրքեշ և Ayyüce Türkeş? | |
Ծնվել է Կիպրոսի Նիկոսիա քաղաքում թուրք կիպրացի ընտանիքում։ Ի ծնե անունը եղել է Հուսեյն Ֆեյզուլլահ կամ Ալի Արսլան (աղբյուրները տարաձայնում են)[1][2]։ Հրանտ Դինքի պնդմամբ՝ Թյուրքեշը հայ որբ էր Սեբաստիայից, որը որդեգրվել էր թուրք կիպրացի ընտանիքի կողմից[3]։
1932 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Ստամբուլ։ Ծառայել է թուրքական բանակում 1938 թվականից։ 1945 թվականին մի շարք այլ ծայրահեղ ազգայնականների հետ միասին ձերբակալվել է, զինվորական դատարանում դատապարտվել է ազատազրկման «ֆաշիստական և ռասիստական գործունեություն ծավալելու» մեղադրանքով։ Ազատվել է բանտից 10 ամիս հետո[4]։
Ավարտել է Անկարայի «Հարբիե» ռազմական ուսումնարանը (1948) և ԱՄՆ-ի ռազմական ակադեմիան (1954)։ 1954-1960-թթ. ծառայել է Թուրքիայի Զինված Ուժերում օտարերկրյա ներկայացուցչություններում և ՆԱՏՕ-ի կառույցներում. 1960-1965-թթ.՝ Հնդկաստանում Թուրքիայի դեսպանատան ռազմական կցորդ. 1965-1980 թթ.՝ Հանրապետական-զյուղատնտեսական ազգային (1969 թ-ից՝ «Ազգայնական շարժում») կուսակցության նախագահ։
1960 թ․ զինվորական հեղաշրջման կազմակերպիչներից մեկն է եղել, սակայն հեղաշրջման ղեկավարության ներսում տարաձայնությունների արդյունքում հեռացվել է ղեկավար կազմից և գործուղվել Հնդկաստան։ 1970-ական թթ․ փոխվարչապետի պաշտոնն է զբաղեցրել մի շարք կառավարություններում։
Թուրքիայում ֆաշիստական կարգեր հաստատելու մեղադրանքով 1982 թ. դատապարտվել և 5 տարի 5 ամիս կալանքի տակ է պահվել։ 1987 թ. սեպտեմբերի 6-ի հանրաքվեն վերականգնել է Թյուրքեշի քաղաքական իրավունքները։
ԽՍՀՄ փլուզումից (1991) հետո Թյուրքեշն առաջնորդվելով «մեկ ազգ՝ վեց պետություն» կարգախոսով. գաղտնի բանակցություններ է վարել Կենտրոնական Ասիայի հանրապետությունների և Ադրբեջանի ղեկավարների հետ։ 1992 թ. ապրիլին Բաքվում քարոզել է պանթյուրքիզմի` թուրքական ցեղի գերազանցության, «Թուրանական կայսրության» ստեղծման գաղափարները, կոչ արել ընտրողներին նախագահական ընտրությունների ժամանակ պաշտպանել Աբուլֆազ Էլչիբեյի թեկնածությունը։ Ղարաբաղյան հակամարտության լուծման համար ընդունել է նախահարձակ ռազմական գործողության ճանապարհը։
Ունեցել է ծայրահեղ հակառուսական դիրքորոշում. մերժել է Ադրբեջանի անդամակցությունը ԱՊՀ-ին։
Մահացել է 1997 թ․ ապրիլի 4-ին Անկարայում։ Ուներ գնդապետի կոչում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.