From Wikipedia, the free encyclopedia
Կարասու (թուրքերեն՝ Karasu) կամ Արևմտյան Եփրատ, գետ Հայկական լեռնաշխարհում։ Արածանիի հետ առաջացնում են Եփրատը։ Երկարությունը՝ 470 կմ, ավազանը՝ 22 հազար կմ2։ Սկիզբ է առնում Ծաղկավետ լեռների հարավային լանջից՝ մոտ 3000 մ բարձրությունից։
Կարասու | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 470 կմ |
Ավազանի մակերես | 22 000 կմ² |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Ծաղկավետ |
Գետաբերանի տեղակայում | Եփրատ |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Թուզլուսու, Շաղագոմքի գետ, Q19312190?, Դերջան, Բարաձոր, Բուլանըղ, Արտվանիսսու և Աղտաղտ |
Երկիր | Թուրքիա |
Երկրամաս | Էրզրումի մարզ և Էրզինջանի մարզ[1] |
Անվանումն առաջացել է թուրքերեն Կարա ― «սև» և սու ― «ջուր» բառերից, այսինքն՝ «սև ջուր» (թուրքական շատ տարածված գետանուն է, որը նկատի ունի ոչ թե գետի ջրի գույնը, այլ գետի սնման աղբյուրը. գետը գոյանում է գրունտային ջրերից՝ ի հակադրություն Աղսու ― «սպիտակաջուր» գետանվան, որը նկատի ունի գետի գոյացումը ձյան հալոցքային ջրերից)[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.