Ալֆրեդ Վիկտոր դը Վինյի
ֆրանսիացի գրող / From Wikipedia, the free encyclopedia
Ալֆրեդ Վիկտոր դը Վինյի (ֆր.՝ Alfred Victor de Vigny, մարտի 27, 1797(1797-03-27)[1][2][3][…], Լոշ - սեպտեմբերի 17, 1863(1863-09-17)[1][2][3][…], rue d'Artois, Փարիզի 8-րդ շրջան), ֆրանսիացի գրող, կոմս։
Ալֆրեդ Վիկտոր դը Վինյի ֆր.՝ Alfred de Vigny | |
---|---|
Ծնվել է | մարտի 27, 1797(1797-03-27)[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոշ |
Վախճանվել է | սեպտեմբերի 17, 1863(1863-09-17)[1][2][3][…] (66 տարեկան) |
Վախճանի վայր | rue d'Artois, Փարիզի 8-րդ շրջան |
Գերեզման | Մոնմարտր գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, դրամատուրգ, բանաստեղծ, վիպասան, օրագրի հեղինակ և թարգմանիչ |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Անրի IV լիցեյ |
Ժանրեր | պոեզիա |
Գրական ուղղություններ | ռոմանտիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Poèmes antiques et modernes?, Cinq-Mars?, Chatterton?, Stello?, Q3210611?, Servitude et grandeur militaires? և Q3210858? |
Անդամակցություն | Ֆրանսիական ակադեմիա |
Ամուսին | Lydia Bunbury? |
Alfred de Vigny Վիքիպահեստում |
1814 թվականից մինչև 1827 թվականները ծառայել է թագավորական բանակում։ 1822 թվականին տպագրվել է նրա «Պոեմներ» անդրանիկ ժողովածուն։ «Սեն-Մար» (հատոր 1—2, 1826) պատմավեպում Վինյին իդեալականացրել է XVII դարի ազնվականական երիտասարդությանը։ «Մարշալ դ՚Անկրի կինը» (1831) պատմական դրամայում պատկերել է ֆեոդալական խռովության շրջանը Ֆրանսիայում՝ Հենրիխ IV-ի մահից հետո։ Զինվորական ծառայության հետ կապված Վինյիի հիշողություններն ամփոփված են «Զինվորի անազատությունն ու վեհությունը» (1835) գրքում։ Ետմահու հրատարակվել են «Ճակատագրեր» (1863) և «Բանաստեղծի օրագիրը» (1867) ժողովածուները։ Չընդունելով բուրժուական հարաբերությունները, բայց տեսնելով ազնվականության քայքայումը, Վինյին չի տարվել հետադեմ ռոմանտիկների՝ հին կարգերը վերականգնելու պատրանքներով։ Այստեղից էլ՝ նրա ստեղծագործության մռայլ հոռետեսությունը, «ամբոխից» վեր կանգնած տառապող անհատի կերպարը («Գայլի մահը», 1843, պոեմ)։ Վինյիի պոեզիան, որ ազդեցություն է գործել պառնասականների վրա (տես «Պառնաս»), աչքի է ընկնում ձևի խստությամբ. միտքը իշխում է զգացմունքի վրա։ Վինյիի առանձին ստեղծագործություններ ժամանակին թարգմանվել են հայերեն և տպագրվել մամուլում։